• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կօգտվի՞ գյուղացին աջակցությունից

Աննման Մինասյան 15:30 | 19.04.2024
Աննման Մինասյան 15:30 | 19.04.2024
ցորեն

2022 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սուբսիդավորեց հացահատիկի ցանքը: Հավաստագրված սեմացուով ցանք կատարող հողօգտագործողը 120 հազար, իսկ իր ունեցած կամ հարեւանից գնած՝ ոչ լիցենզավորված սերմացու ցանողը 70 հազար դրամ ստացավ՝ մեկ հեկտարի համար:

Ծրագրի շնորհիվ Շիրակի մարզում 2023 թվականին շուրջ 5000 հեկտարով ավելացան ցորենի ցանքատարածությունները՝ հասնելով 17481 հեկտարի: Պետությունը 7000-ից ավելի հողօգտագործողներին 1,3 միլիարդ դրամ էր հատկացրել:

2023 թվականին, սակայն, հացահատիկի ցանքատարածքները պակասեցին այնքանով, որքանով որ ավելացել էին, քանի որ սուբսիդավորման ծրագիրը դադարեցվեց:

2024 թվականի գուղատնտեսական գարունը հողօգտագործողի համար կրկին լավ լուրով բացվեց. ՀՀ Կառավարության կողմից բուսաբուծության աջակցության ծրագիր է իրականացվում: Գարնանացան հացահատիկ, հատիկաընդեղեն եւ բազմամյա խոտաբույսեր մշակող տնտեսվարողին պետությունը կփոխհատուցի ծախսած գումարի ուղիղ կեսը. ըստ մշակաբույսի տեսակի՝ 70000-ից 110000 դրամ մեկ հեկտարի համար:

Պետության առաջարկը լիովին ընդունելի եւ իրոք՝ աջակցություն կլիներ գյուղացու համար, եթե մի մեծ խոչընդոտ չլիներ. աջակցությունից կօգտվեն միայն հավաստագրված սերմ ցանող հողօգտագործողները:

Գյուղացին համաձայն չէ: Դեռ 2023 թվականից ամբարները լիքը սերմացու ունեն կուտակած: Չեն վաճառել, քանի որ գինը շատ ցածր է՝ 80-90 դրամ մեկ կիլոգրամի համար:

Վաչագան Մինասյանը Կառավարության աջակցությունը մերժել, իր ունեցած սերմը ցանել, դաշտն էլ պարարտացրել է:

Վաչագան Մինասյան«Ինձ պետք չէ այդ 70000 դրամը, քանի որ իմ ունեցած սերմը որակով է, ավելի վատ սերմ գնելու համար իմը պետք է 80 դրամով վաճառեմ, գնամ լիցենզավորվածը 170 դրամով գնեմ,-ասում է գյուղատնտեսն ու մանրամասնում,-լրացուցիչ ճանապարհածախս պետք է անեմ, մինչեւ գնամ սերմ գնեմ, բերեմ: Հետո բանկերում հերթ կանգնեմ, մի կերպ գումարը ստանամ, որից, լավագույն դեպքում, ինձ կմնա մի 5000 դրամ»:

Վոլոդյա ԵղիկյանՎոլոդյա Եղիկյանն էլ աջակցությունից չի օգտվում, ասում է՝ իր շրջապատում նույնպես օգտվողներ չկան: «Եթե իրականում օգնել էին ուզում, թող թույլ տային մեր սերմացուն ցանեինք, թե չէ՝ իմ օգուտը ո՞րն է, որ իմ ապրանքը թողնեմ, գնամ ներկրվածը կրկնակիից ավելի թանկ գնեմ»:

Սերմարտադրող, ինչպես նաեւ ներմուծող, գյուղատնտես Հունան Պետրոսյանն ասում է՝ տեղում արտադրված եւ հավաստագրված սերմացուն շատ քիչ է, ստիպված ներկրում են արտերկրից:

Հունան Պետրոսյան«Մի կողմից պաշտոնապես հավաստագրված սերմ ցանելը խթանում է որակյալ սերմացու եւ լավ բերք ստանալը, մյուս կողմից էլ՝ հավելյալ դժվարություն է գյուղացու համար. մարդիկ իրենց սերմը չեն թողնի, կրկնակի թանկը չեն գնի»,-ասում է գյուղատնտեսն ու հավելում, որ իրենց գյուղում՝ Մեղրաշենում ցանքի շրջանը վաղուց մեկնարկել է, բայց դեռ 10 տնտեսություն են օգտվել ծրագրից, անգամ եթե նրանց թիվն ավելանա էլ՝ շատ քիչ կլինեն օգտվողները:

Հացահատիկի ցանքը մեկնարկել, բայց դեռ չի ավարտվել Շիրակի մարզում: Կառավարության աջակցությունից հողօգտագործողները չեն շտապում օգտվել, բայց չի բացառվում, որ վերջնաժամկետի օրը մարդիկ մտափոխվեն ու օգտվեն դրանից:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի ԱԳՆ-ին Իրանին եւ Իսրայելին կոչ է անում զերծ մնալ հետագա հակամարտության տանող քայլերից
հաջորդը
G7-ը Բաքվին կոչ է անում կատարել մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն