• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սահմանագծվող սահմանն անհանգիստ է

Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 25.04.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 25.04.2024
սահմանազատման գործընթաց

Եկեղեցու մուտքի մոտ նստած տարեց գյուղացին ձգեց զանգի պարանը, ներկաները խմբվեցին։ Ոսկեպարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վարչական ղեկավարն ու դպրոցի տնօրենը ելույթներում «պայքարելու, քայլ անգամ չնահանջելու, իրենց պապերի ստեղծածին տեր կանգնելու» մասին խոսեցին․․․

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցիՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումից հետո հայկական կողմում կմնա (Google Maps), բայց ադրբեջանական սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա։ Արդեն նշան է տեղադրվել։

«Այ էն կարմիր «կոլուչկեն» որ կա, էն ցաքի թփի տակ, տեսնում ե՞ս։ Երեկ չէ առաջին օրն են դրել, էստեղից 25 մետր չկա», — գյուղացիներից մեկն է ցույց տալիս։

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը համոզված է՝ ժողովուրդն անվտանգ կարողանալու է եկեղեցի գնալ, որովհետեւ, ըստ նրա, սահմանը հեռու է լինելու։

Իշխան Աղբալյան«Ըստ իրանց պայմանավորվածության եւ մեզ հասած տվյալների՝ սահմանազատումից հետո դիրքերը հանվելու են, կանգնելու ա սահմանապահ զորքը, ամենքն իրա տարածքում, սովորական, թեթեւ զենքով զինված։ Ասում են՝ Գորիսի կողմում նախադեպը կա, կրակոցներ մինչեւ հիմի չեն եղել։ Մեզ նախադեպն են ներկայացնում, բայց պարզ է՝ անհանգստություն կա։ Հուսանք, որ այստեղ էլ չի լինելու։ Կապրենք, կտեսնենք»,- ասաց վարչական ղեկավարը։

Արդեն սկսված սահմանազատման գործընթացից ո՛չ ժողովուրդը, ո՛չ ղեկավարները գլուխ չեն հանում։ Մեկ բառով սահմանում են իրավիճակը՝ խաբված են։ «Հետո»-ն նույնպես անորոշ է։

«Անորոշ գործընթաց ա։ Էլ ինչի՞ պետք ա սպասենք, սկսվել ա ու գնալու ա մինչեւ վերջ, մինչեւ գետը գնալու են։ Մեզ ասել են՝ վիճելի տարածքները մնալու են վերջում։ Բերքաբերի եռանկյունին եւ Ոսկեպար գետի աջ ափին գտնվող տարածքը, մեկ էլ վերին Ոսկեպարը, մնալու են վերջում։ Անհույս տարբերակ ա, որովհետեւ հանրաքվեի միջոցով ա լինելու։ Մի բան, որ 90 տոկոսով կախված ա լինելու Ադրբեջանից, չես կարա համոզված լինես, որ անեն էդ հանրաքվեն, կանցնի, չի անցնի։ Խնդիրը դրանում ա»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Իշխան Աղբալյանը։

Ոսկեպարի դպրոցի տնօրենՈսկեպարի դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանն էլ եկեղեցու բակից գյուղի բարձրադիր հատվածն է ցույց տալիս՝ փորձելով բացատրել, թե սահմանազատումից հետո ինչ վտանգների առաջ է կանգնելու գյուղը։

«Վերջին տները, որ երեւում են, դրանից այս կողմ (ձախ – հեղ․)՝ թմբի տակ, դպրոցի ցանկապատն է։ Սահմանը գնալու ա եղեւնիների տակով։ Կարա՞ս ըտեղ անվտանգ դպրոց պատկերացնես։ Տներ էլ կան, որ այգին, ցանկապատն է անցնում Ադրբեջանին»։

ԿիրանցԿիրանցում սահմանազատումը դեռ գործնական փուլ չի մտել։ Արդեն յոթ օր Աճարկուտ գյուղի մուտքի մոտ փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Գյուղացիների մի մասն այստեղ է գիշերում։ Ասում են՝ ականազերծման աշխատանքները սկսելու հետ այստեղ կգան «կարմիրները»։

ԿիրանցԿիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն է արվելու։ Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Մինչդեռ սահմանազատման արդյունքում ճանապարհից բացի բնակելի երեք տուն, գյուղատնտեսական նշանակության հողեր, մասնավոր տարածքներ ու գյուղի գերեզմաններից մի հատված նույնպես ադրբեջանական են դառնալու։

Վաչիկ Գրիգորյանը խանութն է կորցնելու։ Ասում է՝ արդեն կորած է համարում․ դուռը կողպել ու ապրիլի 19-ից համագյուղացիների հետ պայքարում է։

Վաչիկ Գրիգորյան«Հենց էկան, գյուղացիք ոչ մեկը չի հանդուրժելու, սա էն տեսակ թասիբով գյուղ ա, որ կմեռնեն, բայց չեն գնա էստեղից։ Ավելի լավ ա թասիբով մեռնենք, քան որպես փախստական գնանք, ինչ-որ տեղ քոչվոր ցեղի նման ապրենք։ Վարչապետից ոչ մի ակնկալիք չկա, սաղ տված ա։ Իրանք իրանց գործը տեսած են։ Էս ճամփեն էլ չի իրանց պետք, իրանց բիզնեսները էն կողմով (Ալավերդի-Բագրատաշեն) աշխատում են։ Ժողովուրդը փակել էր Բագրատաշենի անցակետը, տեսա՞ք ինչ արավ»։

ԿիրանցՕրվա տարբեր ժամերին գյուղացիներին աջակցելու նպատակով Կիրանց են գալիս հոգեւորականներ, քաղաքական, մշակույթի գործիչներ, տարբեր նախաձեռնող խմբեր, քաղաքացիական ակտիվիստներ եւ այլք։

ԿիրանցԿիրանցում բոլոր հայերի համախմբմանն են սպասում, ավելի շատ մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից։ Իսկ քննարկումներից ու հարցազրույցներից հատկապես տղամարդիկ են խուսափում։

«Նկարեք՝ գալու են, տանեն»,- ասում են։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չպայքարող պետություն չի լինում
հաջորդը
Պուտինը Չինաստան կայցելի մայիսին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն