• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Լենինականցի հույնը

Աննման Մինասյան 16:30 | 29.04.2024
Աննման Մինասյան 16:30 | 29.04.2024
Լյուդ Բիլբիլիդի

Գյումրեցի Լյուդա Բիլբիլիդին հույն է: Քաղաքում նախկին ռադիոհաղորդավարին ճանաչում են բոլորը, իսկ ավագ եւ միջին սերունդը Լյուդայի տարբերվող արտաքինից առավել ճանաչում է նրա ձայնը:

Բիլբիլիդի Լյուդան թեեւ բոլորել է կյանքի յոթանասուն տարին, բայց չի դադարում ընկալվել որպես երիտասարդ, նորարար, ռոմանտիկ եւ կյանքի հունը փոխող անհատ:

Լյուդ Բիլբիլիդի«Այդպիսին ծնվել եմ, չեմ դարձել: Ինձ համար թռիչք ապահովող երկու թեւերը եղել են ջազը եւ ռոքը»,-պատմում է Լյուդան եւ հիշում, թե ինչպես կոտրելով հայկական կարծրատիպը՝ 20 տարեկանում դարձավ Հայաստանի առաջին կին դիջեյը:

Թե ինչպես է եղել, որ հույն Լյուդան իսկական լենինականցի է, պատմությունը շատ հին է, հիշողությունները՝ տխուր:

Լյուդայի ծնողները Սալոնիկից են եղել, աշխարհաքաղաքական անխաղաղ դիպվածները նրանց Ղարս է տարել, այնուհետեւ՝ 1918 թվականից հաստատվել են Գյումրիում:

Գյումրիում ծնված Լյուդան շատ բան չի իմացել Հունաստանի մասին, շատ չի շփվել հայրենակիցների հետ: Երբեք իրեն հույն չի զգացել, միայն երբեմն արյան կանչն է արթնացել: Հունական վարքուբարքից տեղյակ չէ, սովորույթներից՝ նույնպես: Խոր հիշողություններում երբեմն արթնանում են տեսարաններ, երբ մայրը շատ կծու հունական ճաշ էր պատրաստում:

Լյուդ ԲիլբիլիդիԵրիտասարդ տարիները լիքն էին արկածներով, աշխարհը փրկելու պինդ կամքով: 50-60-ականների ռոք, ջազ խմբերի սկավառակներն ունենալը պատվի հարց էր դարձել Լյուդայի համար:

Կուտակած հսկայական երաժշտական գիտելիքը երիտասարդ հույն աղջիկը սկսում է բաշխել բոլորին՝ աշխատանքի անցնելով մի շարք ռադիոկայաններում: «Ես խոսում էի, խոսում, խոսում…«Անդերգրաունդ» երաժշտական հաղորդաշարի թողարկումներն իմ ինքնարտահայտվելու լավագույն տեղն էին»,-պատմում է Լյուդան:

Նեղվում է, երբ այսօրվա երաժիշտներն արդարանում են, թե երիտասարդների պահանջներին ընդառաջ են գնում՝ անորակ երաժշտություն հրամցնում: Վստահ է, որ նոր սերնդին դաստիարակել եւ «օգտակար» երաժշտությամբ կոփել է պետք: «Ես սովորեցնում էի զգալ ջազը, ռոքը»:

Լյուդ ԲիլբիլիդիԲոլորի նման՝ նրա կյանքի հունն էլ 1988-ի դեկտեմբերի 7-ը փոխեց: Դեմքի, ձեռքերի, ուսերի սպիները փոխեցին ոչ միայն նրա արտաքինը, այլեւ հոգին: Բայց նա ընկճվողներից չէր. ապրեց, շարունակեց աշխատել: Նրան միշտ տեսնում էին առավոտյան՝ հեծանվով շրջագայելիս:

Այսօր արդեն նա վաստակած հանգստի է անցել: Էլի մարզվում է, բայց հեծանիվ վարել էլ չի կարողանում: Ինչպես միշտ՝ գրում-ստեղծագործում է: Ասում է՝ բողոքող չէ, բայց ստացած թոշակով լիարժեք սնունդ անգամ չի կարող գնել, էլ ուր մնաց արժանավայել ապրի:

Նեղված է, վիրավորված հարազատ քաղաքից, բայց շեշտում է՝ վիրավորվում է որպես հարազատ, ո՛չ թե օտար: Թե ինչու է նեղվում, պատճառը հստակ չի ձեւակերպում: Ասում է՝ առաջվա Լենինականը չկա, ընկերների շարքերն են նոսրանում, երիտասարդների ճաշակն ու մտածելակերպն է փոխվում:

«Բնությունն է հարազատս: Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է չխնամել բույսերին, աղտոտել տարածքը»: Տեքստիլ թաղամասով անցնող ցանկացած գյումրեցի ամեն օր տեսնում է, թե ինչպես է Լյուդան անշահախնդրորեն մշակում շենքերի դիմացի հողատարածքները, հատ-հատ խնամում թփերն ու տերեւները:

«Հայրենասիրությունն էլ հենց դա է, երբ սիրում ես հայրենի բնությունը, երբ ձեռքիդ շիշը չես նետում այնտեղ, որտեղ պատահի»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի նշանակմանը․ ԶԼՄ-ներ
հաջորդը
ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա համաձայնության գալ Ուկրաինայի անդամակցության շուրջ․ Ստոլտենբերգ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն