• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր դպրոց՝ նոր նվաճումներ

Աննման Մինասյան 15:30 | 30.04.2024
Աննման Մինասյան 15:30 | 30.04.2024
Կրաշենի դպրոց

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշենի փայտաշեն դպրոցը երկրաշարժից հետո կառուցվել եւ երբեք չէր վերանորոգվել: Գյուղը փոքր է, աշակերտների թիվը՝ նույնպես. երկու տասնյակի չի հասնում: Բարեկարգ եւ տաք դպրոց ունենալը կրաշենցի երեխաների համար, գոնե մոտակա տարիներին, անհնար էր:

Դպրոցի նախկին տնօրեն Մարինե Սարգսյանը հիշում է, թե ինչպես են չորս տարի առաջ Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին դպրոցական միջոցառման հրավիրել: «Եկավ, մասնակցեց, հավանաբար զարմացավ, թե ինչպես ենք կարողացել անմխիթար պայմաններում լավ կրթություն ապահովել»: Պատվո հյուպատոսը հարցրել է` ինչով կարող է աջակցել դպրոցին: Մանկավարժներն առաջնահերթ տանիքի վերանորոգման հարց են բարձրացրել, որ կաթոցքից գիրք-տետրը չթրջվի:

Կրաշեն«Նպատակ դրեցինք մեր առաջ, որ դպրոցը բարեկարգենք»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը եւ ուրախությամբ փաստում, որ Ֆյուր Արմենիեն բարեգործական հիմնադրամի շուրջ համախմբվողների պակաս չեղավ: Կրաշենցի երեխաներին երազանքների դպրոց նվիրելու պատրաստակամություն հայտնեցին թե՛ անհատ բարերարներ, թե՛ կազմակերպություններ ինչպես Հյաստանից, այնպես էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Նախաձեռնությանը միացան նաեւ ՀՀ Կառավարությունը եւ Ախուրյան համայնքը:

Այսօր արդեն Կրաշենի դպրոցը հիմնանորոգված է ներս ու դրսից: Ամբողջությամբ փոխվել են սանհանգույցները, անցկացվել է  ջրամատակարարման եւ լուսավորության նոր ցանց, հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, տեղադրվել է 10 կվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան, որն ամբողջությամբ լուծում է ջեռուցման հարցը:

«Եթե մոտ անցյալում Կրաշենի դպրոցում առանց վերարկուի հնարավոր չէր դասի նստել, այսօր սա ամենատաք դպրոցն է,-ասում է Տեր-Մինասյանն ու կես կատակ, կես լուրջ հավելում,- բարձագոչ չհնչի, բայց Հայաստանում լավագույն դպրոց լինելը մեզ չի բավարարում, նպատակ ունենք լավագույնը լինել ամբողջ աշխարհում»:

Կրաշենի հիմնական դպրոցի վերաբացումը գյուղում մեծ շուքով տոնեցին: Ներկա էին իշխանության ներկայացուցիչներ,  բարերարներ, հյուրեր՝ Հայաստանից եւ Գերմանիայից:

Էրիկ ԹինտրուպՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը կատարված աշխատանքները տեսնելով, ասաց. «Գերմանիայի համար շատ կարեւոր է Հայաստանին աջակցել տնտեսական, սոցիալական հարցերում, բայց առավել կարեւոր են կրթությունն ու մշակույթը»:

Զավեն ՄանուկյանԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ երախտիքի խոսք ուղղեց Գերամանիայի կառավարությանը, բարերարներին եւ պատվո հյուպատոսին: Նա կարեւորեց, որ ներդրումը եղել է փոքր գյուղում: «Առանց ձեր աջակցության մենք չէին կարող աշակերտների փոքր քանակ ունեցող դպրոցում մեծ ներդրումներ անել: Բարձր ենք գնահատում Գերմանիայի Դաշնության աջակցությունը, հույս հայտնում, որ այն շարունակական կլինի մեր այլ փոքր բնակավայրերում եւս»:

Կրաշենի դպրոցԴպրոցն այսօր բացի կրթականից, վերածվել է նաեւ զարգացման կենտրոնի: Կրաշենցիների համար արդեն սովորական է դարձել աշխարհահռչակ գերմանացի արվեստագետների այցը գյուղ: «Տեր-Մինասյանի մեքենան որ տեսնում ենք գյուղ մտնելիս, հասկանում ենք, որ կրկին անակնկալ հանդիպում պետք է ունենանք նկարիչների, խեցեգործների եւ այլ արվեստագետների հետ»,-ասում են կրաշենցիները:

Գյումրու Խորանարդ ինտելեկտուալ ակումբի նախագահ Սեյրան Մարտիրոսյանի հետ էլ են կրաշենցի երեխաները հասցրել բարեկամանալ: Ակումբը բացի զարգացման ծրագիրը մշակելու գործում աջակցելուց, ինտելեկտուլ խաղեր ու հանդիպումներ է անցկացնում դպրոցում: Գյուղից դուրս կայացող առաջնություններում էլ Կրաշենի աշակերտական թիմն իր խոսքն է ասում՝ հստակ տեղեր գրավում:

ԿրաշենԿրաշենի դպրոցի վերաբացման հանդիսության ավարտին բակում այգի հիմնեցին, անվանական մրգատու ծառեր տնկեցին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկկողմ բանակցությունները ամենաարդյունավետն են ընդունելի արդյունքների համար․ Բայրամով
հաջորդը
ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն