• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ

aliq 10:31 | 16.05.2024
aliq 10:31 | 16.05.2024
Putin & Xi

Պաշտոնական այցով Չինաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։

Չինաստանն առաջին երկիրն է, ուր Պուտինը այցելում է նախագահի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո։ Ուղեւորության մեկնարկից առաջ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ առաջին պաշտոնական այցի համար Չինաստանի ընտրությունը պատասխան էր Սի Ցզինպինի բարեկամական ժեստին, ով մեկ տարի առաջ վերընտրվելուց հետո այցելել էր Ռուսաստանի Դաշնություն։

«Մեկ մեկու առաջին արտասահմանյան այցեր կատարելու լավ ու բարի ավանդույթ է ձեւավորվել մեզ մոտ, եւ սա համարվում է այն կարեւորության հստակ հաստատումը, որը եւ դուք եւ մենք՝ Մոսկվայում եւ Պեկինում, տալիս ենք երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացմանը, համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցությանը»,-հայտարարել է Պուտինը՝ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարն էլ իր հերթին հիշեցրել է, որ Պուտինի հետ հանդիպել է առնվազն 40 անգամ։ «Նման սերտ կապերը թույլ են տալիս նախանշել ռուս-չինական հարաբերությունների կայուն եւ արագ աճի դինամիկան պահպանելու ռազմավարական ուղղությունները, որոնք ամենեւին էլ հեշտ չեն եղել եւ, հետեւաբար, արժանի են առավել զգույշ վերաբերմունքի»,-ասել է Սին եւ հավելել․ «Չին-ռուսական հարաբերությունները իրենցից ներկայացնում են մեծ տերությունների եւ հարեւան երկրների հարաբերությունների էտալոն, որը առանձնանում է փոխադարձ հարգանքով, վստահությամբ, բարեկամությամբ եւ փոխշահավետությամբ»։

ՌԴ նախագահի եւ ՉԺՀ առաջնորդի հանդիպմանը մասնակցել են նաեւ երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Այսպես, ռուսական պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, եղել են պաշտպանության նախկին նախարար, իսկ այժմ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ ռազմական գերատեսչության նոր ղեկավար Անդրեյ Բելոուսովը։

Պուտինի՝ Պեկին այցի ծրագիրը ենթադրում է մի շարք բանակցությունների անցկացում տարբեր ձեւաչափերով։ Մասնավորապես, նախատեսվում է թեյի շուրջ «տետ-ա-տետ» հանդիպում Ռուսաստանի Դաշնության Նախագահի եւ ՉԺՀ նախագահի միջեւ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին․ ստորագրվել է Արձանագրություն
հաջորդը
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը գրող Յուրայ Ցինտուլան է․ ԶԼՄ-ներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն