• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայի պատերազմը կարող է տասնամյակներով հետ շպրտել Իսրայելի տնտեսությունը․ Bloomberg

aliq 17:07 | 30.05.2024
aliq 17:07 | 30.05.2024

Գազայի հատվածում ընթացող Իսրայելի պատերազմը, որը ծախսված ռեսուրսներով վերջինիս պատմության ամենաթանկ պատերազմն է, եւ որի արժեքը մինչեւ 2025 թվականը կարող է հասնել 250 միլիարդ շեկելի (67,4 միլիարդ դոլարի), սպառնում է տասնամյակներով հետ հետ շպրտել երկրի տնտեսությունը: Նման կանխատեսում ներկայացրել է Bloomberg-ը՝ մատնանշելով 2023 թվականի չորրորդ եռամսյակում Իսրայելի արդյունաբերական արտադրության անկումը, որը տարեկան կտրվածքով կազմել է 21,7%։

Այժմ, ըստ տնտեսագետների, կրկնվում է 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմի (պատերազմ Եգիպտոսի եւ Սիրիայի հետ, որը տեւել է 1973-ի հոկտեմբերի 6-ից 25-ը) հետեւանքների սցենարը, երբ Իսրայելը տարիներ վատնեց պաշտպանական ծախսերի եւ տնտեսական զարգացման հավասարակշռությունը վերականգնելու համար: Այն պնդումները, թե Իսրայելը այլեւս եւրբեք չպետք է թշնամական հարձակումներից անակնկալի գա հանգեցրել էին պաշտպանական ծախսերի հսակայական աճի։ 1973-1975 թվականներին դրանք այնքան էին աճել, որ հասել էին ՀՆԱ-ի միջինը գրեթե 29%-ի։ Կառավարության դեֆիցիտը հասել էր ՀՆԱ-ի 150%-ի, ինչի արդյունքում գրանցվել է 500% գնաճ:

Տնտեսական շրջանակներում հայտնի որպես «կորցրած տասնամյակի» ժամանակաշրջանն ավարտվեց 1980-ականներին, երբ երկիր հրավիրվեցին օտարերկրյա փորձագետներ՝ օգնելու մշակել կոշտ բարեփոխումներ, որոնք կրճատեցին պետական ​​ծախսերը, կայունացրին շեկելը եւ ներգրավեցին օտարերկրյա ներդրումներ:

Պաշտպանական ծախսերը մինչեւ 2023 թվականի հոկտեմբերը ռեկորդային ցածր են եղել՝ կազմելով ՀՆԱ-ի 4,5%-ը։ Թել Ավիվի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Մանուել Թրայտենբերգի խոսքով, դրանք այս տարի կկրկնապատկվեն: Եթե ​​կառավարությունը չկարողանա «մի քանի տարվա ընթացքում ռազմական ծախսերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնել ողջամիտ մակարդակի, ապա երկրի տնտեսությանը սպասվում է եւս մեկ կորցրած տասնամյակ», — ասել է նա:

Երուսաղեմի եբրայական համալսարանի սոցիոլոգ Գադ Յաիրն էլ գտնում է, որ «Ներկայիս պատերազմը կարճ դրվագ չի լինելու», որից Իսրայելը կկարողանա արագ վերականգնվել։

«Սա կտեւի առնվազն երկու-երեք տարի, մինչեւ մենք հասկանանք, թե ինչպես պաշտպանել մեր սահմանները»,-նշել է Յաիրը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիան վրաց ժողովրդի կողքին է․ Դեյվիդ Քեմերոն
հաջորդը
Երեւանում ընթացող ցույցերը Մոսկվան դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն