• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միավորում» դաշինքն է

aliq 10:02 | 01.07.2024
aliq 10:02 | 01.07.2024
Մարի Լ՛ Պեն

Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, ըստ նախնական հարցումների առաջատարը Մարին Լը Պենի եւ Ջորդան Բարդելի «Ազգային միավորում» դաշինքն է, որը հավաքել է ձայների շուրջ 34%-ը։ 

Երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,1 տոկոսով, իսկ երրորդում՝  նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Միասին» դաշինքը 20,3 տոկոսով։

Հունիսի 30-ի առաջին փուլից հետո յուրաքանչյուր ընտրատարածքի առաջին երկու հաղթած թեկնածուները անցնում են երկրորդ փուլ, իսկ որոշ դեպքերում կարող է անցնել նույնիսկ երրորդ թեկնածուն՝ բավարար ձայներ ստանալու դեպքում: 

Երկրորդ փուլը կանցկացվի հաջորդ կիրակի։

Ֆրանսիական BFM հեռուստաալիքը մեջբերելով  Elabe սոցիոլոգիական ինստիտուտի վերլուծությունները նշում է, որ «Ազգային միավորումը» կարող է բացարձակ մեծամասնություն ստանալ երկրորդ փուլում։ Ըստ այս գնահատականի՝ կուսակցությունը կարող է ստանալ 260-ից մինչեւ 310 մանդատ, մինչդեռ մեծամասնության պատգամավորների համար նախատեսված է 289 տեղ:

Միեւնույն ժամանակ, Նոր ժողովրդական ճակատը կարող է ստանալ 115-ից 145 մանդատ, իսկ նախագահամետ կոալիցիան՝ «Միասինը»՝ 90-ից 120 մանդատ։

Եթե նման կանխատեսումները իրականություն դառնան, ապա Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար երկրներից մեկը, կարող է գլխավորել աջ պոպուլիստների կառավարությունը։

Elabe-ի գնահատմամբ՝ ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է 67,5%, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում գրանցված 47,51%-ը։

Ընտրություններից հետո կողմնակիցների առաջ ունեցած ելույթի ժամանակ Լը Պենը հայտարարել էր․ «Ժողովրդավարությունը ասել է իր խոսքը, եւ ֆրանսիացիները առաջին տեղում դրեցին «Ազգային միավորմանը» եւ իր դաշնակիցներին՝ փաստացի ոչնչացնելով Մակրոնի ճամբարը։ Մեզ բացարձակ մեծամասնություն է պետք, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում Ջորդան Բարդելլան նշանակվի վարչապետ»:

Նախագահ Մակրոնը նույնպես դիմել է ընտրողներին՝ կոչ անելով հաջորդ կիրակի աջակցել «հանրապետական ​​եւ դեմոկրատական» թեկնածուներին։ 

Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու եւ արտահերթ օրենսդրական ընտրություններ նշանակելու մասին Մակրոնը հայտարարել էր հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության Ֆրանսիայում բացարձակ հաղթանակից հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի օկուպացված ջրի գինը
հաջորդը
Կիեւը պտրաստ է միայն միջնորդների միջոցով բանակցել Մոսկվայի հետ․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն