• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խամենեիի խորհրդականը կրկին հայտարարել է Իրանի միջուկային դոկտրինի փոփոխության հնարավորության մասին

aliq 13:57 | 02.07.2024
aliq 13:57 | 02.07.2024
Iran vs Israel

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին կրկին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյության սպառնալիքի դեպքում:

Ինչպես նա ընդգծել է բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում, Իրանը «դեմ է միջուկային զենքի ստեղծմանը», եւ երկրում գործում է Խամենեիի ֆեթվան (իսլամական իրավունքից բխեցրած գնահատականը), որ ատոմային ռումբի ստեղծումը հակասում է իսլամին: Միեւնույն ժամանակ, եթե Թեհրանը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, «բնականաբար, նա ստիպված կլինի փոխել իր դոկտրինան», — հավելել է առաջնորդի խորհրդականը։

Խարազին մայիսին Քաթարի «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին ասել էր, որ «եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, ապա [Թեհրանը] այլ ելք չի ունենա, քան փոխել իր ռազմական դոկտրինը»:

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, ի պատասխան պաշտոնյայի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, ընդգծել է, որ Իրանի միջուկային դոկտրինը չի փոխվել, եւ Թեհրանը բազմիցս է ասել, որ դեմ է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությանն ու տարածմանը։

Financial Times-ի հետ հարցազրույցում, խոսելով Իրանի միջուկային գործարքի եւ 2018 թվականին դրանից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների մասին, Խարազին նշել է, որ եթե ​​Արեւմուտքը գործադրի շտապ մեխանիզմ, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցների վերականգնում Թեհրանի դեմ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ եւ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների չեղարկում, ապա «կհետեւի Իրանի կոշտ արձագանքը միջուկային ռազմավարությունը փոխելու առումով»։

Քաղաքական գործիչը հավելել է, որ «մինչ այսօր Իրանը չի ավելացրել ուրանի հարստացումը 60%-ից բարձր», մինչդեռ «տարբեր սարքավորումներ է օգտագործել իր փորձն ընդլայնելու համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի հաղթանակի դեպքում Ուկրաինային աջակցելու համար ՆԱՏՕ-ն այլընտրանք է պատրաստել․ WSJ
հաջորդը
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն