• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քամալա Հարրիսը ԱՄՆ ընտրություններում Թրամփին դիմակայելու ավելի լավ հնարավորություն ունի, քան Բայդենը․ CNN

aliq 11:52 | 03.07.2024
aliq 11:52 | 03.07.2024
kamala harris

ԱՄՆ ընտրողների 45%-ը կաջակցեր փոխնախագահ Քամալա Հարրիսին հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հետ ընտրապայքարի ժամանակ, եթե նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական ​​կուսակցությունից առաջադրվեր նրա թեկնածությունը։ Ինչ վերաբերվում է գործող նախագահ Ջո Բայդենին, ապա ընտրողների շրջանում նրա աջակցության մակարդակը 43 % է, վկայում են CNN-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները։ 

Ըստ այդ տվյալների՝ Թրամփի եւ Հարրիսի վարկանիշների տարբերությունը (47%՝ 45%-ի դիմաց) ավելի փոքր է, քան Թրամփի եւ Բայդենի միջեւ եղածը (47%՝ 43%-ի դիմաց)։ Սա նշանակում է, որ եթե փոխնախագահը սպասվող նախագահական ընտրություններում առաջադրվեր որպես Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու, ապա նախընտրական մրցավազքում անհնար կլիներ որոշել հստակ ֆավորիտին։ 

Հարրիսն ավելի մեծ աջակցություն է վայելում կանանց շրջանում, քան Բայդենը (կանանց 50%-ը կքվեարկեր նրա օգտին, մինչդեռ Բայդենի օգտին պատրաստ էր քվերակել միայն 44%-ը), ինչպես նաեւ ավելի հաջողակ է այն ընտրողների շրջանում, ովքեր հստակ նախապատվություն չունեն հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ (Հարրիսի դեպքում դա հասնում է 43%-ի, իսկ Բայդենի դեպքում՝ 34%-ի)

CNN-ի հարցման համաձայն ամերիկացի ընտրողների 75%-ը կարծում է, որ նախագահական ընտրություններում դեմոկրատների հաղթանակը ավելի հավանական կլինի, եթե Բայդենի փոխարեն մեկ այլ թեկնածու առաջադրվի:

Հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի էր ունեցել Բայդենի եւ նախընտրական մրցավազքում նրա հիմնական մրցակից Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճը։ CNN-ի հարցման համաձայն՝ բանավեճը դիտած հեռուստադիտողների երկու երրորդը հաղթանակը վերագրել է Թրամփին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակություն է ժամանել Հայաստան
հաջորդը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն