• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կհատկացնի 40 մլրդ եվրո՝ 2025 թվականի համար

aliq 18:29 | 03.07.2024
aliq 18:29 | 03.07.2024
Ukraine, NATO, EU flags

ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնել 40 միլիարդ եվրո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին։

Ակնկալվում է, որ դաշինքի առաջնորդները պաշտոնապես կհաստատեն այս պարտավորվածությունը Վաշինգտոնում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։

Reuters-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը դաշնակիցներին խնդրել էր Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու համար երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել: Խոսքը գնում էր տարեկան մոտավորապես 40 միլիարդ եվրո տրամադրելու մասին։

ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցել նման առաջարկին, սակայն համաձայնել են վերանայել դաշնակիցների ներդրումները Հյուսիսատլանտյան դաշինքի  ապագա գագաթնաժողովներում, ասել է դիվանագետներից մեկը:

Նույն աղբյուրը նաեւ նշել է, որ դիվանագետները պայմանավորվել են 2025 թվականին պատրաստել երկու զեկույց, որոնցում կհստակեցվի թե որ երկիրը, ինչ քանակությամբ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, ինչը հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ օգնության բաշխումը։

Ապրիլին Bloomberg-ը հայտնել էր, որ Ստոլտենբերգը ծրագրել էր 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հիմնադրամ ստեղծել Ուկրաինայի համար։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերադարձի դեպքում այս նախաձեռնությունը կարող էր դառնալ Ուկրաինային անխափան օգնության տրմադրելու հուսալի մեխանիզմ ստեղծելու ծրագրի մասը։ Սակայն, հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ գլխավոր քարտուղարը հրաժարվել է հիմնադրամ ստեղծելու գաղափարից՝ հանդիպելով դաշինքի որոշ անդամների դիմադրությանը։ Դրանից հետո Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ էր արել  երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն եւ Թուրքիան աշխատում են միջազգային քաղաքականության կարեւոր ուղղություններով․ Պուտին
հաջորդը
Չինաստանն ու Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն