• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների․ Պուտին

aliq 17:19 | 04.07.2024
aliq 17:19 | 04.07.2024
V. Putin

Մոսկվայի եւ Կիեւի միջեւ 2022 թվականի մարտի 29-ին Ստամբուլում նախաստորագրված համաձայնագրերը մնում են սեղանին եւ կարող են հիմք հանդիսանալ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին ՇՀԿ +  (Շանհայի համագործակցության Կազմակերպություն) ձեւաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթում անդրադառնալով Ուկրաինայում ընթացող հակամարտության կարգավորմանը։

«Ռուսաստանը, ինչպես գիտեք, երբեք չի հրաժարվել եւ այժմ պատրաստ է շարունակել խաղաղության բանակցությունները։ Բանակցություններից հրաժարվել է հենց Ուկրաինան։ Ավելին, նա դա արել է հրապարակայնորեն՝ Լոնդոնի ուղղակի հրահանգով, եւ որում որեւէ կասկած չկա, նաեւ Վաշինգտոնի [ցուցումներով], ինչի մասին ուկրաինացի պաշտոնյաները խոսում են ուղղակի եւ բացահայտ»,-հայտարարել է Պուտինը։

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կրկին քննարկել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախաստորագրել էր ուկրաինական պատվիրակությունը։

«Ստամբուլի համաձայնագրերը չեն վերացել, դրանք նախաստորագրվել են ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավարի կողմից, ինչը նշանակում է, որ, ըստ երեւույթին, դրանք բավականին հարմար էին Ուկրաինայի համար։ Այս համաձայնագրերը մնում են սեղանին եւ կարող են հիմք հանդիսանալ այս բանակցությունները շարունակելու համար»,-ասել է Պուտինը

Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առաջին բանակցությունները տեղի ունեցան 2022 թվականի մարտի սկզբին Բելառուսում, բայց շոշափելի արդյունքներ չտվեցին։ Դրանք շարունակվեցին նույն ամսի վերջին արդեն Ստամբուլում, որտեղ ուկրաինական կողմը գրավոր ձեւով Ռուսաստանի ներկայացուցիչներին էր փոխանցել ապագա համաձայանգրի սկզբունքների սեփական տեսլականը։

Հունիսի 17-ին  The New York Times-ը (NYT) հրապարակեց այսպես կոչված «Ռուս-ուկրաինական Ստամբուլի կոմյունիկեն»։

Ըստ այդ փաստաթղթի․

  • Համաձայնություն էր ձեռք բերվում, առ այն, որ Ղրիմի կարգավիճակը պետք է որոշվի 10-15 տարվա ընթացքում, իսկ Ուկրաինան համաձայնվում էր չփորձել ուժով վերադարձնել թերակղզին։
  • Ուկրաինայի նածագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ հանդիպեին 2022 թվականին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար եւ հստակեցնելու թե Ուկրաինայի որ տարածները պետք է մնային ռուսական վերահսկողության ներքո։
  • Ուկրաինայի համար տրմադրվում էին անվտանգության պարտադիր երաշխիքներ, որը ենթադրում էր պայմանագրեր մի շարք երկրների հետ, որոնց թվում էին լինելու Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Իսրայելը։
  • Երաշխավոր երկրները պետք է համաձայնվեին, որ «ագրեսիայի, Ուկրաինայի վրա ցանկացած զինված հարձակման կամ Ուկրաինայի դեմ որեւէ ռազմական գործողության» դեպքում նրանցից յուրաքանչյուրը խորհրդակցություններից հետո հրատապ եւ անհապաղ օգնություն պետք է տրամադրեին Ուկրաինային։

Պարբերականի փոխանցմամբ բանակցությունները դադարեցրած հիմնական խոչնդոտնրեը եղել են վերջին երկու կետերը։ Ռուսական կողմը պնդել էր որպեսզի երաշխավոր երկրները, որոնց թվում ինչպես նշվեց կար նաեւ Ռուսաստանը, Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում օգնությունը տրամադրեին միայն համատեղ փոխահմաձայնության դեպքում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մտավոր եւ ֆիզիկական վարժանքների անվճար խմբակներ՝ տարեցների համար
հաջորդը
Օրբանը Շուշիում կմասնակցի ԹՊԿ գագաթնաժողովին, իսկ Էրդողանը կուղեւորվի Բեռլին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն