• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սթարմերը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

aliq 16:41 | 05.07.2024
aliq 16:41 | 05.07.2024
Կիր Սթարմեր եւ Չարլզ 3-րդ

Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ, ով նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության ղեկավարին շնորհել է կառավարություն կազմելու մանդատ։ Սթարմերը այսպիսով պաշտոնապես ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

«Թագավորն այսօր ընդունել է Պատվավոր սըր Քիր Սթարմեր՝ խորհրդարանի պատգամավորին, եւ նրան խնդրել է ձեւավորել նոր վարչակազմ: Սըր Քիրն ընդունել է նորին մեծության առաջարկը եւ համբուրել նրա ձեռքերը վարչապետ եւ գանձապետարանի առաջին լորդ նշանակվելու կապակցությամբ»,- ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։

Սթարմերը դարձավ Լեյբորիստական ​​կուսակցության ձեւավորած կառավարության յոթերորդ վարչապետը։ Նախորդ վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռիշի Սունակը հրաժարականը ներկայացրել է այսօր հուլիսի 4-ի խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո։

Ըստ Ipsos կազմակերպության հարցումների 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 տեղ, ինչը նշանակում է բացարձակ մեծամասնություն։ Նրանց հիմնական մրցակից պահպանողականները հավանաբար կունենան 131 տեղ։ Երրորդ տեղում են լիբերալ-դեմոկրատները՝ 61 տեղով, իսկ չորրորդում՝ 13 տեղով, աջ պոպուլիստական «Բարեփոխումների» կուսակցությունը։ Զգալիորեն կկրճատվի Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայությունը, նրանք կունենան ընդամենը 10 տեղ։ Առավել քիչ թվով տեղեր կարող են զբաղեցնել Ուելսի ազգայնականների ու «Կանաչների» կուսակցությունները․ նրանք համապատասխանաբար կունենան 4 եւ 2 տեղ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրբանը ժամանել է Մոսկվա
հաջորդը
Ալիեւը նորից գործարքի է գնում իր հանրության հետ եւս 20 տարի Ադրբեջանում իշխելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն