• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի նոր նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը

aliq 10:41 | 06.07.2024
aliq 10:41 | 06.07.2024
Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը, ով հաճախ բնութագրվում է որպես բարեփոխիչ: Նա ստացել է մոտ 16,4 միլիոն ձայն կամ ընտրողների 53,3% քվեն, իսկ նրա մրցակից, կոշտ գծի կողմնակից համարվող Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 13,5 միլիոն ձայն կամ ընտրողների 44,3%-ի քվեն:

Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, ովքեր եկել էին «սիրով քվեարկելու եւ օգնելու համար», հայտնում է AFP-ն։ «Բարեկամության ձեռքը մեկնելու ենք բոլորին։ Մենք բոլորս այս երկրի մարդիկ ենք։ Մենք պետք է բոլորին օգտագործենք երկրի առաջընթացի համար»,- ասել է նա պետական ​​հեռուստատեսությամբ։

Թեեւ Իրանն ունի 61,5 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղքացի, այնուամենայնիվ հունիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել էր միայն նրանց 40%-ը, որը Իսլամական հանրապետության պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է եղել։ Երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս։ 

Mehr գործակալությունն նշում է, որ ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 12:00-ին՝ Սահմանադրությամբ սահմանված 10-ժամյա քվեարկության ժամկետից վեց ժամ անց:

61 ամյա նախկին սրտի վիրաբույժ Մասուդ Փեզեշքիանը նախընտրական քարոզարշավի  ժամանակ քննադատել էր կանանց զգեստների պատշաճությանը հետեւող ոստիկանությանը։ Նա նաեւ խոստացել է վերջ տալ մնացած աշխարհից Իրանի «մեկուսացմանը»։ Փեզեշքիանը նաեւ կոչ էր արել «կառուցողական բանակցություններ վարել» Արեւմուտքի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերագործարկման շուրջ, որով Իրանը համաձայնել է զսպել իր միջուկային ծրագիրը՝ արեւմտյան պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Պահպանողական Սաիդ Ջալիլին հանդես է եկել Իրանի ստատուս քվոյի պահպանման օգտին: Արեւմուտքի հետ նախկինում միջուկային հարցերով բանակցողը մեծ աջակցություն է վայելում Իրանի ամենակրոնական համայնքների շրջանում: Ջալիլին հայտնի է իր խիստ հակաարեւմտյան դիրքորոշմամբ եւ դեմ է միջուկային համաձայնագրի վերականգնմանը, որը, ըստ նրա, հատել է Իրանի «կարմիր գծերը»:

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին, մայիսի 19-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի ժամանակ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ նրանց ուղեկից անձանց զոհվելուց հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը նորից գործարքի է գնում իր հանրության հետ եւս 20 տարի Ադրբեջանում իշխելու համար
հաջորդը
Կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն