• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բորելը քննադատել է Օրբանին Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար

aliq 10:30 | 08.07.2024
aliq 10:30 | 08.07.2024

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չէր ստացել  Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում միությունը ներկայացնելու մանդատ։ 

Բորելի քննադատությունը հիմնականում կապված էր գագաթնաժողովին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարի ներկայության հետ։ ԵՄ-ն, ինչպես եւ աշխարհի բոլոր երկրները, բացի Թուրքիայից, հրաժարվում է ճանաչել  Կիպրոսի հյուսիսում 1974 թվականի թուրքական ներխուժումից հետո անկախություն հռչակած թուրքական պետությունը։ 

«Վիկտոր Օրբանը ԵՄ-ից մանդատ չի ստացել՝ իրեն ներկայացնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ ԵՄ-ն մերժում է թուրք-կիպրական անջատողական կազմավորումը օրինականացնելու փորձերը եւ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։

Նախորդ շաբաթ հայտնի էր դառել, որ Հունգարիայի վարչապետը այցելելու է Ադրբեջան եւ մասնակցելու է 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշիում կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։  

Ելույթ ունենալով հանդիպմանը` Հունգարիայի վարչապետն հայտաարել է, որ ԹՊԿ-ն դիտարկում է որպես «շատ կարեւոր կազմակերպություն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ համագործակցության համար»: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ «տարածաշրջանում հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար» եւ հույս է հայտնել, որ նման հնարավորություն կհայտնի նաեւ Եվրոպայում «որքան հնարավոր է շուտ»։ 

Նշենք նաեւ, որ ԹՊԿ Գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել է «Ղարաբաղյան հռչակագիրը», որով, ի թիվս այլ բաների, ընդգծվում էր թյուրքական պետությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, ռազմարդյունաբերական, հումանիտար, կրթական եւ մշակութային ոլորտներում ողջ ներուժն ու հնարավորությունները օգտագործելու եւ միասնական ռամավարություն ձեւավորելու կարեւորությունը։ 

ԹՊԿ-ի լիիրավ անդամներ են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը: Հունգարիան եւ Թուրքմենստանը ունեն դիտորդ երկրների կարգավիճակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիայի խորհրդարանում որեւէ դաշինք մեծամասնություն չի ունենա
հաջորդը
Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն