• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի քաղաքներին ռուսական զանգվածային հրթիռային հարվածների հետեւանքով կա 28 զոհ

aliq 17:36 | 08.07.2024
aliq 17:36 | 08.07.2024
Ռուսական հրթիռային հարձակում Կիեւի մանկական հիվանդանոցին

Ռուսաստանը երկուշաբթի առավոտյան զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիեւին եւ Ուկրաինայի այլ քաղաքներին։

Ուկրաինայի իշխանությունների նախնական տվյալներով՝ մայրաքաղաքում զոհվել է  առնվազն 17 մարդ։ Կրիվոյ Ռոգից եւ Դնեպրից էլ հայտնում են ընդհանուր 11 զոհի մասին։ Հաղորդվում է 112 վիրավորի մասին։

Կիեւում լրջորեն տուժել է երկրի ամենամեծ մանկական հիվանդանոցը՝ «Օխմատդետը» («Охматдет»-охрана материнства и детства)։

Ռուս զինվորականները կրկին զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա, առավոտյան հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Տարբեր քաղաքների վրա՝ Կիեւ, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, մանկական հիվանդանոց»։

«Օխմատդետ» -ի տնօրեն Վլադիմիր Ժովնիրը «Украинская правда»-ին պատմել է, որ հրթիռը խոցել է հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։  Ուկրաինական լրատվամիջոցներն էլ ներկայացրել են հիվանդանոցի միջանցքում պատսպարված երեխաների եւ նրանց մայրերի լուսանկարները, որտեղ երեւում են նաեւ արյան հետքեր:

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ զոհվել են երկու մեծահասակ, որոնցից մեկը եղել է բժիշկ։ Վիրավորվել են 16-ը որոնցից յոթը՝ երեխաներ են։

Ուկրաինայի վրա ռուսական բանակի զանգվածային հրթիռային հարձակման հիմնական թիրախները կրկին եղել են երկրի էներգետիկ ենթակառուցվածքները։ Կիեւում հարվածի հետեւանքով ամբողջությամբ ավերվել կամ վնասվել են երեք տրանսֆորմատորային ենթակայաններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զանգվածային հրթիռային հարվածի մասին տեղեկությունները՝ միաժամանակ պնդելով, որ թիրախները եղել են «Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտները» եւ «Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն բազաները»։ Գերատեսչությունը նաեւ պնդում է, որ քաղաքացիական օբյեկտների վրա կանխամտածված հրթիռային հարձակման մասին Ուկրաինայի պնդումները իրականությանը չեն համապատասխանում: Ռուսական կողմի տվյալներով՝ Կիեւում ավերածությունները տեղի են ունեցել «ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետեւանքով»։

Ուկրաինայի ՊՆ-ն չի մեկնաբանել այս հայտարարությունը, սակայն Անվտանգության խորհուրդը պնդում է, որ Ռուսաստանը հարվածել է «Օխմատդետ» -ին հարվածը հասցրել է X-101 հրթիռով, որը կաորղ է արձակվել հեռահար ավիացիայի կողմից։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերն էլ հայտնում են, որ ժամը 10:00-ի սահմաններում խոշոր զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի տարածքին 38 հրթիռով, այդ թվում՝ մեկ «Կինժալ», մեկ «Ցիրկոն», 13 «X-101» թեւավոր հրթիռներով եւ 14 «Կալիբր» թեւավոր հրթիռներով։ Նշվում է նաեւ, որ խոցել հաջողվել է 30 հրթիռ (ներառյալ «Կինժալը» եւ 11 հատ «X-101»):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան և Լեհաստանը անվտանգության համաձայնագիր են ստորագրել
հաջորդը
Հայաստան կայցելի Սամանտա Փաուերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն