• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ ԱԽ նիստ կգումարվի՝ կապված Կիեւի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ

aliq 10:58 | 09.07.2024
aliq 10:58 | 09.07.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 9-ի առավոտյան նիստ կգումարի՝ կապված Կիեւի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։

Նիստ հրավիրելու խնդրանքով դիմել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սլովենյան եւ Էկվադորը։ 

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը X-ի էջում գրել է․ «ՄԱԿ Անվտանգության խորհրդում մենք կդատապարտենք հիվանդանոցի վրա Ռուսաստանի վախկոտ եւ անբարոյական հարձակումը»։

Ռուսական հարվածը դատապարտել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով Կիեւի մանկական հիվանդանոցի եւ բժշկական կենտրոնի վրա հարձակումն անվանել է «առանձնապես ցնցող»: 

Եվրամիության դատապարտող հայտարարության տեքստում էլ նշվում է, որ հիվանդանոցները՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, օգտվում են հատուկ պաշտպանությունից։ 

«Հարձակվելով ուկրաինական մանկական բժշկության եւ մանկական քաղցկեղի բուժման խորհրդանիշ «Օխմատդետի» վրա եւ հարձակվելով ամենախոցելի երեխաների վրա՝ Ռուսաստանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր դաժանությունն ու իր կատարյալ անազնվությունը խաղաղության եւ խաղաղության բանակցությունների հարցում»,-ասվում է ԵՄ հայտարարության տեքստում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ նիստի ընթացքում ռուսական կողմը նախատեսում է «գործընկերներին ծանոթացնել այնպիսի փաստերի հետ, որոնք բացարձակապես չեն հաստատում այս միջադեպի ուկրաինական եւ արեւմտյան վարկածը»։

Հուլիսի 8-ի առավոտյան ռուսական բանակը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Ուկրաինայի քաղաքների վրա։ Հարվածներն ուղղված են եղել Կիեւում, Դնեպրում, Կրիվոյ Ռոգում եւ Դոնեցկի մարզի մի շարք քաղաքների ենթակառուցվածքներին։ Մայրաքաղաք Կիեւում հրթիռներից մեկը խոցել էր «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը, ինչի հետեւանքով վնասվել են վերակենդանացման, վիրահատության եւ ուռուցքաբանության բաժանմունքների շենքերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ նախօրեին ռուսական բանակի իրականացրած զանգվածային հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վիրավորների թիվը հասել է 170-ի, որից 13-ը՝ կրկին երեխաներ են։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հարձակումները իրականացրել են Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների եւ ավիաբազաների վրա, իսկ Կիեւի մանկական հոսպիտալի ավերածությունները տեղի են ունեցել քաղաքի մոտ արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետեւանքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւ եւ Մոսկվա կատարած այցերից հետո Օրբանը փակ նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը
հաջորդը
Ներկա պահին Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցված է․ ԵՄ դեսպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն