• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գերմանիան կվերանայի Վրաստանի հետ հարաբերությունները

aliq 14:46 | 10.07.2024
aliq 14:46 | 10.07.2024
Գերմանիայի կառավարություն

ԱՄՆ-ից հետո Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին հայտարարում է Գերմանիան։

Դեսպան Պիտեր Ֆիշերը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ դա առաջին հերթին կանդրադառնա Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վրա։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին մենք համարվում ենք Վրաստանում զարգացման ամենամեծ դոնորներից մեկը։ Մենք որոշեցինք նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի նկատմամբ, հետեւաբար Գերմանիայից Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ չկան»,-հայտարարել է Ֆիշերը։

Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ Գերմանիան ավելի վաղ չեղարկել էր Վրաստանում նախատեսված մի շարք միջոցառումները եւ այժմ էլ հրաժարվել է մասնակցել համատեղ Noble Partner զորավարժություններին։

Գերմանիայի դեսպանն ընդգծում է, որ որոշումներն ընդունվել են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի սկզբունքներին հակասող որոշումների եւ հակաեվրոպական հռետորաբանության պատճառով։

«Վրաստանում դեսպանի պաշտոնը իմ յոթերորդ նշանակումն է, եւ ես երբեք չեմ տեսել արտաքին քաղաքականության այնպիսի փոփոխություն, ինչպիսին այս տարվա առաջին կիսամյակում էր։ Կան բազմաթիվ օբյեկտիվ փաստարկներ։ Դրանց թվում է, այսպես կոչված, «թափանցիկության» օրենքը, որն անհամատեղելի է եվրոպական չափանիշներին։ Այս օրենքով դուք չեք կարողանա մուտք գործել ԵՄ[…]: 30 տարի է ինչ բարեկամություն ենք անում ու հանկարծ զարմանալի է, որ դարձել ենք ֆաշիստ, գործընկերները նման հռետորաբանությամբ չեն խոսում։ Եթե ​​կառավարությունն անպատշաճ հռետորաբանություն է օգտագործում բարեկամների նկատմամբ, ապա բարեկամությունը փոխվում է»,-ասել է դեսպան Ֆիշերը։

Դիվանագետը նաեւ նշել է, որ Գերմանիայի նման մոտեցումը դեռեւս չի նշանակում, որ Բեռլինը այլեւս չի աջակցի Վրաստանի եվրոպական ճանապարհին, սակայն այն պատմական հնարավորությունը, որ առկա է ներկա փուլում երկար չի կարող գոյություն ունենալ։

Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին նախօրեին վաղ հայտարարել էր, որ կասեցվել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը։

Դիվանագետը նաեւ հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշել է սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը անհեթեթ է անվանել Վրաստանում իշխանափոխության ձգտելու մասին ՌԴ հայտարարությունը
հաջորդը
Թուրքիան մտադիր է Սիրիայում եւ Իրաքում ստեղծել մինչեւ 40 կմ անվտանգության միջանցք. Գյուլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն