• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ եւ Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

aliq 12:06 | 11.07.2024
aliq 12:06 | 11.07.2024

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։

«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձեւավորել ենք համագործակցության ամուր հիմքեր եւ տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձեւաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ 

Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր: 

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձեւավորումը, այդ թվում նաեւ՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ 

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով պայմանագրի տեքստի վերջնականացման ու ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված ամուր քաղաքական կամքը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության տեքստում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրեմլը ռազմական պատասխան կմշակի Գերմանիայում հրթիռներ տեղակայելու ԱՄՆ ծրագրերին․ Ռյաբկով
հաջորդը
Կառավարության որոշմամբ «Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն