• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը չի կարող հաղթել ժամանակի հետ մարտում․ Ջորջ Քլունի

aliq 14:42 | 11.07.2024
aliq 14:42 | 11.07.2024
George Clooney

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, որը Հոլիվուդում Դեմոկրատական ​​կուսակցության ազդեցիկ կողմնակիցն է, The New York Times-ի համար գրած սյունակում ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դուրս գալ նախագահական մրցապայքարից:

Հոդվածում դերասանը նշում է, որ ամբողջ կյանքում եղել է դեմոկրատ եւ բազմիցս է մասնակցել դեմոկրատ թեկնածուների համար կազմակերպված դրամահավաքներին։

«Ես սիրում եմ Ջո Բայդենին։ Որպես սենատոր։ Ե՛վ փոխնախագահ, եւ՛ նախագահ։ Ես նրան ընկեր եմ համարում եւ հավատում եմ նրան։ Ես հավատում եմ նրա բնավորությանը։ Ես հավատում եմ նրա բարոյական որակներին։ Նախորդ չորս տարիների ընթացքում նա բազմաթիվ մարտերում է հաղթանակ տարել, որոնց հետ առերեսվել էր: Բայց միակ մարտը, որը նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է։ Մեզանից ոչ ոք դա չի կարող անել։ Սարսափելի է ասել, բայց Ջո Բայդենը, որին ես հանդիպեցի երեք շաբաթ առաջ դրամահավաքի ժամանակ, 2010 թվականի Ջո Բայդենը չէր: Նա նույնիսկ 2020 թվականի Ջո Բայդենը չէր։ Սա այն նույն մարդն էր, ում մենք բոլորս տեսանք [Դոնալդ Թրամփի հետ] բանավեճի ժամանակ»,-գրել է Քլունին:

Դերասանի խոսքով՝ Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդները պետք է դադարեն ձեւացնել, թե «51 միլիոն մարդ չի տեսել այն, ինչ իրականում տեսել է»։ Նա կարծում է, որ դեմոկրատները «այնքան վախեցած են» Թրամփի երկրորդ ժամկետի հեռանկարից, որ նույնիսկ «որոշել են անտեսել բոլոր նախազգուշական նշանները»:

Քլունին շեշտում է․ «ամեն ինչ տարիքի հետ է կապված» եւ ուրիշ ոչինչ: Նա կարծում է, որ Բայդենի հետ դեմոկրատներին չի հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում։

«Սա միայն իմ կարծիքը չէ։ Սա յուրաքանչյուր սենատորի, Կոնգրեսի անդամի եւ նահանգապետի կարծիքն է, որոնց հետ ես զրուցել եմ դեմ առ դեմ։ Յուրաքանչյուրի հետ՝ անկախ նրանից, թե նրանք ինչ են ասում հրապարակայնորեն»,-գրում է դերասանը։

Քլունին կարծում է, որ Դեմոկրատական ​​կուսակցությունը դեռ ժամանակ ունի նախագահական մրցավազքում նոր թեկնածու ընտրելու համար։

Սյունակի վերջում նա Բայդենին անվանում է հերոս, ով «փրկել է» ժողովրդավարությունը 2020 թվականին։ «Մեզ պետք է, որ նա դա նորից անի 2024 թվականին»,- եզրափակում է դերասանը։

Բայդենին նախագահական մրցապայքարից դուրս գալու կոչերը սկսեցին հնչել հունիսի վերջին Դոնալդ Թրամփի հետ նրա բանավեճից հետո: Այն, ըստ վերլուծաբանների եւ լրատվամիջոցների, ձախողում էր գործող նախագահի համար։ Մասնավորապես, ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության մի խումբ դոնորներ, հասարակական գործիչներ եւ բիզնեսի առաջնորդներ նամակ են ուղարկել Սպիտակ տուն՝ կոչ անելով Բայդենին դուրս գալ ընտրություններից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի որոշումները չեն արդարացնում Վրաստանի ակնկալիքները․ Կոբախիձե
հաջորդը
ԱՄՆ դեսպանը ԵՄ առաքելության հետ դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն