• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օրբանն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը

aliq 10:39 | 12.07.2024
aliq 10:39 | 12.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ եւ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայում գտնվող իր առանձնատանը։

Ինչպես երեւում է հանդիպմանը հաջորդած երկու կողմերի գրառումներից՝ քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում ընթացող հակամարտության դադարեցումը։ 

«Պատիվ էր այսօր այցելել նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հասնելու ուղիները։ Օրվա լավ լուրն է սա։ Նա պատրաստվում է լուծել այս խնդիրը»,-X-ի էջում գրել է Հունգարիայի վարչապետը:

Թրամփն էլ Truth Social-ի էջում որպես պատասխան գրել է․ «Շնորհակալություն, Վիկտոր: Խաղաղությունը պետք է հաստատվի որքան հնարավոր է շուտ։ Չափազանց շատ մարդիկ են զոհվել պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր»։

Օրբանը ժամանել էր Ֆլորիդայում գտնվող  Թրամփի առանձնատուն՝ Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Նախորդ շաբաթ Հունգարիայի վարչապետը Կիեւում եւ Մոսկվայում հանդիպել էր նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ այցելել էր Պեկին եւ հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։

Այցերը, որոնք անձամբ Օրբանն անվանում է «խաղաղ առաքելություն», քննադատության էին ենթարկվել ԱՄՆ եւ ԵՄ ղեկավարության կողմից։

Հունգարիան ներկայումս նախագահում է Եվրամիությունում։ Լրատվամիջոցը նշել է, որ Հունգարիայի վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խուսափել է շփվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ով պատրաստվում է Թրամփի հետ պայքարել նախագահական ընտրություններում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան ցանկանում է, որ խաղաղություն հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ Էրդողան
հաջորդը
Կարծում եմ ամենահամապատասխան թեկնածուն եմ Թրամփին հաղթելու համար․ Բայդեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն