• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինացիների մոտ 44%-ը կողմ է ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների

aliq 18:40 | 15.07.2024
aliq 18:40 | 15.07.2024
Ukraine-Russia war

Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների պատրաստ է ուկրաինացիների մոտ 44%-ը, իսկ դեմ է 35%-ը։ Այս մասին հայտնի է դառել «Ռազումկովի կենտրոնի» հարցման շնորհիվ, որն անցկացվել է հունիսի վերջին ZN.UA պարբերականի պատվերով։ 

Վերլուծելով հարցման արդյունքները՝ պարբերականը նշում է, որ դրանք Ուկրաինայի տարբեր շրջաններում էականորեն տարբեր են։ Օրինակ՝ երկրի կենտրոնական հատվածում հարցվածների գրեթե կեսը (49%) համաձայն է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն, մինչդեռ արեւմուտքում՝ միայն մեկ երրորդը (35%)։ Երկրի հարավում պատկերը բոլորովին այլ է։ Այնտեղ հարցվածների 60%-ը կարծում է, որ եկել է բանակցությունների ժամանակը, ինչը 16%-ով բարձր է միջին ցուցանիշից:

Միաժամանակ, ուկրաինացիների մեծամասնությունը համաձայն չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս առաջ քաշած զինադադարի պայմաններին։ Օրինակ՝ հարցվածների 83%-ը հնարավոր չի համարում Ռուսաստանին տալ մասնակիորեն գրավված չորս շրջանները, որոնք պահանջում է Մոսկվան՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը եւ Զապորոժյեն։

77%-ը հնարավոր չի համարում Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների ամբողջական վերացումը։ 58%-ը պատրաստ համաձայն չէ Սահմանադրության մեջ Ուկրաինայի չեզոք, արտաբլոկային եւ ոչ միջուկային կարգավիճակի ամրագրմանը։

Ուկրաինացիների կեսը (51%) պարտադիր է համարում ռուսական զորքերից Ուկրաինայի օկուպացված տարածքների ազատագրումը եւ 1991 թվականի սահմանների վերականգնումը, 26%-ը համաձայն է պատերազմի դադարեցմանը՝ 2022 թվականի սկզբի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով (այսինքն առանց Դոնբասի եւ Ղրիմի), եւ միայն 9%-ն է պատրաստ ճանաչել ռազմաճակատի ներկա գծով նոր սահմանը։

Հարցվածների երկու երրորդը (66%) կարծում է, որ Ռուսաստանին կարելի է հաղթել մարտի դաշտում։ 82%-ը կարծում է, որ հաղթանակը հնարավոր է, եթե Արեւմուտքը բավականաչափ զենք մատակարարի Ուկրաինային, 76%-ը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է սեփական հզոր ռազմարդյունաբերական համալիր սեղծել  եւ կարգուկանոն հաստատել մոբիլիզացիայի կազմակերպման հարցում։ 

Միեւնույն ժամանակ, ուկրաինացիների 46%-ը կարծում է, որ ամոթալի ոչինչ չկա զորակոչից խուսափելու մեջ, եւ միայն 29%-ն է հակառակ կարծիքին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խմբակենտրո՞ն, թե՞ մարդակենտրոն կրթություն, կամ ինչու է կարեւոր հասկանալը կրթության գործում
հաջորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը կողմերից պահանջում է բարդ փողզիջում․ Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն