• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանրապետական ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է նախագահի իր թեկնածու

aliq 11:04 | 16.07.2024
aliq 11:04 | 16.07.2024

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում հուլիսի 15-ին կայացած Հանրապետական կուսակցության ազգային համագումարի ընթացքում Դոնալդ Թրամփը կարողացել հավաքել բավականաչափ ձայներ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում են The New York Times-ը եւ Reuters-ը: 

Նույն օրը Թրամփը առաջիկա ընտրություններում որպես փոխնախագահի թեկնածու ընտրել է Օհայոյի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին։ «Որպես փոխնախագահ՝ Ջեյ Դին  կշարունակի պայքարել մեր Սահմանադրության համար, աջակցել մեր զորքերին եւ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ օգնելու ինձ կրկին մեծ դարձնել Ամերիկան»,-գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:

Վենսը 2016 թվականին Թրամփի հիմնական քննադատներից էր։ Սակայն, նա հետագայում դարձել էր նախագահի հավատարիմ աջակիցներից մեկը՝ նրան նույնիսկ աջակցելով այն ժամանակ, երբ մյուս բարձրաստիճան հանրապետականները հրաժարվեցին դա անել, նշում է Reuters-ը։ Նա նաեւ այն սենատորների թվում էր, ովքեր դեմ էին Ուկրաինային օգնության տրամադրմանը:

Գործող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Վենսի նշանակումը, X-ի էջում գրել է․ «Նա աշխատող մարդկանց մասին բարձր խոսող է։ Բայց  այժմ նա եւ Թրամփը ցանկանում են բարձրացնել միջին խավի ընտանիքների հարկերը՝ միաժամանակ ձգտելով հարուստների համար ավելի մեծ հարկերի կրճատման։ Ես չեմ պատրաստվում դա նրանց թույլ տալ»:

Հանրապետականների ազգային համագումարից ընդամենը մեկ օր առաջ, Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձ կատարվեց։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը մի քանի անգամ կրակել էր նախագահի հանրապետական թեկնածուի վրա, փամփուշտներից մեկը դիպել է Թրամփի աջ ականջի վերին հատվածին։

Մահափորձից հետո 78-ամյա Թրամփը հայտարարել էր, որ վերանայում է իր ելույթը, որն ուղված է լինելու ազգային միասնությունը, այլ ոչ թե Բայդենի հետ տարաձայնություններին, գրում է Reuters-ը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը կողմերից պահանջում է բարդ փողզիջում․ Միլլեր
հաջորդը
Եվրահանձնաժողովի ղեկավարը չեղարկել է հանձնակատարների այցը Հունգարիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն