• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը պատրաստ է Արեւմուտքի հետ հարաբերությունների նոր գլուխ բացել․ Քանի

aliq 18:07 | 16.07.2024
aliq 18:07 | 16.07.2024
Իրանի ԱԳՆ պաշտոնակատար Բաղերի Քանի

Թեհրանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Արեւմուտքի հետ, սակայն դրանք բարելավելու հաջորդ քայլը պետք է արվի հենց Արեւմուտքի կողմից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։ 

«Մենք հավատում ենք, որ այժմ եկել է ժամանակը, եւ հերթը մյուս կողմինն է՝ ապացուցելու իր անկեղծ [մտադրությունները] փոխգործակցություն սկսելու եւ [հարաբերությունների] նոր գլուխ բացելու համար։ Մենք միշտ եղել ենք չափազանց ազնիվ եւ լուրջ, իհարկե, մենք ազնիվ եւ լուրջ կլինենք, երբ խոսքը վերաբերում է միջազգային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության ապահովմանը»,-ասել է քաղաքական գործիչը Newsweek ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Նա այդպիսով պատասխանել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելուց հետո Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման հավանականության մասին հարցին։

Ընտրական բանավեճերի ժամանակ Փեզեշքիանի հանդես է եկել Արեւմուտքի հետ երկխոսության, միջուկային գործարքի վերականգնման եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման օգտին։ Սակայն, իրանցի վերլուծաբանները նախազգուշացնում են, որ այս ծրագիրը կարող է մնալ թղթի վրա, եթե հանրապետական ​​Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում 2024 թվականի նոյեմբերին, ինչը կարող է սահմանափակել բանակցային գործընթացը։

«Ամերիկացիներն իրենց թույլ են տալիս խոսել Իրանի ժողովրդի կատարած ընտրության մասին եւ փորձում են մերժել այն։ Եթե ​​ԱՄՆ-ն ցանկանում է բացել նոր գլուխ, ապա ԱՄՆ-ը պետք է հարգի Իրանի ժողովրդի ընտրությունը եւ ընտրությունների ընթացքը։ Մենք հարգում ենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը, եւ ամերիկացիները պետք է հարգեն Իրանի ժողովրդի ընտրությունը»,-ասել է Քանին՝ պատասխանելով այն հարցին թե ինչ գնահատական ունի ԱՄՆ ընտրությունների նախապատրաստությունների շուրջ։

Հուլիսի 15-ին Բաղերի Քանին ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարների մակարդակով հանդիպումներին՝ ուղղված  միջազգային հարաբերություններում բազմակողմանիության, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի իրավիճակի, այդ թվում՝ Պաղեստինի հարցի շուրջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ
հաջորդը
ՀՀ-ն ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն