• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անցած տասնամյակում Ադրբեջանն ավելի շատ է զինվել քան Հայաստանը․ Մակրոն

aliq 10:00 | 19.07.2024
aliq 10:00 | 19.07.2024
Էմանուել Մակրոն

Եթե ​​նայեք անցած տասնամյակին, ապա թվում է, թե Ադրբեջանն իրեն շատ ավելի է զինել, քան Հայաստանը։ Այս մասին Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում խոսքերը X էջում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

Մակրոնը ելույթի ընթացքում նաեւ հիշեցրել է, որ զինվելուց հետո Ադրբեջանն էր հենց 2020 թվականին «սարսափելի պատերազմ սկսել»։ 

Անդրադառնալով Հայաստանի հետ Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության ու նոր սպառազինությունների վաճառքի մասին Ֆրանսիայի նախագահը ընդգծել է․ «նորմալ է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել եւ զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»:

Խոսելով խաղաղության գործընթացի մասին Մակրոնը նշել է․ «Հայաստանի հեռանկարը խաղաղություն է, Ֆրանսիայի հեռանկարը՝ խաղաղություն, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղություն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն հաշտության պայմանագիրը, մենք կաջակցենք նման պայմանագրին»։

Նշենք, որ նախօրեին նաեւ կայացել էր Ֆրանսիայի նախագահի առանձին հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ Մակրոնն ու Փաշինյանը զրույցի ժամանակ կարեւորել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրասիական նոր աշխարհակարգի պուտինյան տեսլականը
հաջորդը
Ալիեւը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրության դրույթները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն