• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը պշտոնապես համաձայնել է առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու

aliq 11:36 | 19.07.2024
aliq 11:36 | 19.07.2024

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Միլուոկիում ընթացող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում պաշտոնապես համաձայնություն է տվել երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրմանը։

Սա Դոնալդ Թրամփի առաջին հրապարակային ելույթն էր Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նրա դեմ անհաջող մահափորձից հետո։ Նշելով, որ փամփուշտը իր գլխից անցել է բառացիորեն մի քանի սանտիմետր հեռավորությամբ, Թրամփը ասել է․ «Ես այսօր այստեղ չպետք է լինեի, ես այստեղ կանգնած եմ Ամենակարողի միջամտության շնորհիվ»։ 

ԱՄՆ նախկին նախագահի եւ այժ արդեն Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի ելույթի հիմնական թեմաներից էր երկրի միասնության հարցը։ «Միասին մենք բոլորի համար կբացենք բարգավաճման դարաշրջան, ես կլինեմ ողջ Ամերիկայի նախագահը, ոչ թե կեսինը», — վստահեցրել է Թրամփը ամերիկացիներին:

Ինչպես իր նախընտրական ելույթներից շատերում, Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ն նկարագրել է որպես անկում ապրող երկիր, գնաճի զոհ, որտեղ մարդիկ բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեն, եւ մի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանվել անօրինական միգրանտների հոսքից։ Նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը ամերիկացիներին խոստանում է հաղթահարել գնաճը, նվազեցնել հարկերը, նվազեցնել բենզինի գները, կտրուկ ավելացնել նավթի արդյունահանումը, ավարտել երկրի հարավային սահմանին կառուցվող պատը եւ թույլ չտալ որպեսզի աշխարհը «շահագործի» Միացյալ Նահանգներին` ներկրելով իրենց արտադրանքը ԱՄՆ եւ արտահանելով աշխատատեղերը: 

Անդրադառնալով այսպես կոչված կանաչ տնտեսություն ստեղծել վրա Բայդենի վարչակազմի նխատակաուղղվածությանը, ԱՄՆ նախկին նախագահը դա անվանել է «մեծ կանաչ խաբեություն» եւ հայտարարել, որ Սպիտակ տուն գալուն պես նա չեղյալ կհայտարարի ամերիկյան ավտոարդյունաբերությունն աստիճանաբար էլեկտրական մեքենաների արտադրությանը անցնելու մասին հրամանագրերը: 

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Նա նկատել է, որ իր նախագահության տարիներին ԱՄՆ հակառակորդներն առավել զգոն էին իրենց պահում Վաշինգտոնի հետ հարաբերություններում։ Նա հիշեցրել է, որ ռուսական ներխուժումը Վրաստան, Ղրիմի բռնակցումը եւ Ռուսաստանի բացահայտ ներխուժումն Ուկրաինա տեղի են ունեցել իր նախորդների եւ Ջո Բայդենի նախագահության ժամանակ։

«Եթե ես լինեի իշխանության, ապա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այս սարսափելի պատերազմ չէր լինի», — ասում է Դոնալդ Թրամփը։

Հանրապետականների ազգային համագումարը, որը լիակատար աջակցություն ցույց տվեց Դոնալդ Թրամփին որպես նախագահի թեկնածու, տեղի ունեցավ Դեմոկրատական ​​կուսակցության եւ նախագահ Ջո Բայդենի համար դժվարին ժամանակահատվածում: Նրա առաջադրումը որպես նախագահի թեկնածու կասկածի տակ էր հայտնվել Դոնալդ Թրամփի հետ չափազանց անհաջող բանավեճից հետո։ Մի քանի նշանավոր դեմոկրատ օրենսդիրներ եւ Դեմոկրատական ​​կուսակցության առաջատար դոնորներ կոչ են արել Բայդենին հրաժարվել առաջադրումից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրության դրույթները
հաջորդը
Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել, կա երկու զոհ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն