• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին շուտով ստիպված կլինի տարածքային փոխզիջման գնալ Մոսկվայի հետ․ Կլիչկո

aliq 13:00 | 22.07.2024
aliq 13:00 | 22.07.2024
Zelensky

Ուկրաինայի նախագահ Զելենսկին շուտով ստիպված կլինի տարածքային փոխզիջման գնալ Մոսկվայի հետ՝ հանուն խաղաղության, հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իտալական Corriere del la Sera թերթին տված հարցազրույցի ընթացքում։

«Առաջիկա ամիսները Զելենսկու համար շատ դժվար են լինելու։ Արդյո՞ք նա պետք է շարունակի պատերազմը բավականին շատ մահացություններով եւ ավերածություններով, թե՞ պետք է մտածի Պուտինի հետ տարածքային փոխզիջման մասին: Եթե ​​այո, ապա ի՞նչ ճնշում կարող է լինել Ամերիկայից, եթե [ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ] Թրամփը հաղթի։ Իսկ ինչպե՞ս կարող ենք երկրին բացատրել, որ պետք է զիջել մեր տարածքների մի մասը, որը արժեցել է մեր հազարավոր հերոս զինվորների կյանքը»,-ասել է Կլիչկոն։

Նրա խոսքերով գնալով բարդացող իրավիճակում, երբ պատերազմի հաղթնակաը ուղիղ կախված է դաշնակիցների ռազմական մատակարարումներից, հետագա պայքարը գնալով ավելի դժվար է դառնում, ինչը ըստ Կլիչկոյի, կարող է նախագահ Վլադիմիր Զելենսկուն ստիպել մտածել հանրաքվեի միջոցով փոխզիջումների մասին։

«Եկեք անկեղծ լինենք. մենք պետք է հաղթենք պատերազմում, բայց իրավիճակը գնալով բարդանում է, դա կախված է դաշնակիցների օգնությունից, եւ մղձավանջ կլինի, եթե մենք ստիպված լինենք պայքարել եւս երկու տարի: Զելենսկին, հնարավոր է, ստիպված լինի դիմել հանրաքվեի, չեմ կարծում, որ նա ինքնուրույն, առանց ժողովրդական լեգիտիմության, կկարողանա հասնել նման ցավոտ եւ կարեւոր պայմանավորվածությունների»,-ասել է Կիեւի քաղաքապետը եւ հավելել, որ «ինչպիսի քայլ էլ կատարի, մեր նախագահը քաղաքական ինքնասպանության վտանգի տակ է հայտնվում»։

Կլիչկոյի կարծիքով՝ Զելենսկու ունեցած տարբերակներից մեկը կարող է լինել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի օրինակով ազգային համաձայնության կառավարության ստեղծումը։ «Սակայն ես վստահ չեմ, որ նա պատրաստ է հրաժարվել իր ձեռքում կենտրոնացված իշխանությունից»,-ասել է Կիեւի քաղաքապետը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում Խաղաղության երկրորդ գագաթնաժողովը մինչեւ նոյեմբեր Ռուսաստանի մասնակցությամբ կազմակերպելու Զելենսկու առաջարկի մասին Կլիչկոն նշել է․ «Տեսնենք, չգիտեմ։ Ռուսները միանշանակ չեն եւ անհնար է վստահել։ Պուտինը խոսում է խաղաղության ուղիների մասին, բայց միշտ դավաճանում է իր խոստումներին։ Պուտինը դեռ հույս ունի վերցնել Կիեւը»,-ասել է Կիեւի քաղաքապետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ հստակ ոչինչ չի կարող տեղի ունենալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն ողջունում է վիզայի ազատականացման երկխոսության ԵՄ արտգործնախարարների որոշումը․ Միրզոյան
հաջորդը
Կրեմլում հետեւել են ԱՄՆ ներքին զարգացումներին եւ չեն զարմացել Բայդենի որոշումից․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն