• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփի հաղթանակը արագորեն կդադարեցնի Ուկրաինայի պատերազմը․ Կոբախիձե

aliq 17:56 | 22.07.2024
aliq 17:56 | 22.07.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը կօգնի վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։

«Իհարկե, մենք չենք կարող միջամտել որեւէ մեկի ընտրություններին, հատկապես այնպիսի մեծ երկրի նախագահական ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Դա մեր գործը չէ: Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի։ Հետեւաբար, մեր տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը, մասնավորապես, Վրաստանի նկատմամբ։ Եթե ​​տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Այսքանը կարելի է ասել դրա մասին, մնացածը Ամերիկայի ժողովրդի ընտրությունն է»,-ասել է Կոբախիձեն։

Հաջորդիվ վարչապետ Կոբախիձեն սկսել է կշտամբել վրացական ընդդիմությանը՝ նշելով, թե ընդդիմությունն է ժամանակին քննադատել ու վիրավորական խոսքեր հնչեցրել այն ժամանակ դեռ նախագահ Թրամփի նկատմամբ։ «Այսօր նրանց հռետորաբանությունը փոխվել է, քանի որ նրանք կարծում են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրություններում, բայց ոչ ոք չի կարող մոռանալ այն կոպիտ հռետորաբանությունը, որը նրանք օգտագործել են տարիների ընթացքում»,-ասել է վարչապետը։

Նա միեւնույն ժամանակ չի մեկնաբանել նոյեմբերին կայանալիք ընտրություններից դուրս գալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը։

Նշենք, որ հուլիսի 16-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի հետո, որից հետո, ըստ նրա, թյուրըմբռնումը, որը կա Թբիլիսիի եւ Բրյուսելի, ինչպես նաեւ Վաշինգտոնի միջեւ կվերանա եւ Վրաստանը կդառնա «գլոբալ քաղաքականության խաղացողների բոլորովին այլ հետաքրքրության առարկա»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը, Թուրքմենստանը, Վրաստանը եւ Ռումինիան «Կասպից ծով-Սեւ ծով» երթուղու համաձայնագիր կստորագրեն
հաջորդը
Երեւանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ․ Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն