• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն ԱԳ նախարարները որպես բողոքի նշան չեն մասնակցի Հունգարիայում սպասվող հանդիպմանը

aliq 11:01 | 23.07.2024
aliq 11:01 | 23.07.2024
Հունգարիայի եւ Եվրամիության դրոշները

Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը նախօրեին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ որոշում է կայացվել օգոստոսին նախարարների ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնել ոչ թե նախագահող երկրում՝ Հունգարիայում, այլ Բրյուսելում։ 

«Ես հասկացա, որ մենք պետք է ազդանշան ուղարկենք, թեկուզ միայն խորհրդանշական, որ եթե դուք դեմ եք Եվրամիության հիմնական քաղաքականությանը եւ մերժում եք Եվրամիության քաղաքականությունը՝ այն անվանելով պատերազմի կողմ, ապա պետք է լինեն որոշակի հետեւանքներ։ Եթե ​​նույնիսկ դրանք լինեն ֆորմալ հետեւանքներ, սիմվոլիկ հետեւանքներ։ Ոչ մի առանձնահատուկ բան չի լինելու։ Բայց կարծում եմ, որ տեղին կլինի դրսեւորել այս վերաբերմունքը եւ կոչ անել, որ անցկացվեն արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հաջորդ խորհուրդները՝ ոչ պաշտոնական ձեւաչափով Բրյուսելում»,-հայտարարել է Բորելը հանդիպումից հետո:

Սովորաբար ոչ պաշտոնական հանդիպումներն անցկացվում են ԵՄ-ի ռոտացիոն սկզբունքով նախագահող երկրում։ 

Հուլիսի 1-ից Հունգարիան դարձել է Եվրախորհուրդը վեց ամսով նախագահող երկիր, որի հաջորդ օրն արդեն վարչապետ Վիկտոր Օրբանը անսպասելի այցով ուղեւորվել էր Կիեւ, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ առաջարկել նախ դիտարկել հրադադարի հաստատման հավանականությունը, ապա նոր անցնել Ռուսաստանի հետ բանակցությունների։ 

Կիեւից հետո Օրբանն ուղեւորվել էր Մոսկվա, որտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերի դիրքորոշումները հակամարտության շուրջ կտրականապես տարբերվում են միմյանցից։ Սրան հաջորդել էր այցը Պեկին եւ հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ, ապա նաեւ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ հանդիպել էր նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ 

Օրբանն իր այցերը անվանել էր «խաղաղության առաքելություն»։ Միաժամանակ նա խոսում է այնպիսի դիրքորոշումներից, որոնք սկզբունքորեն հակասում են ԵՄ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշմանը։

ԵՄ-ն եւ Վաշինգտոնը քննադատել էին Հունգարիայի վարչապետին դաշնակիցների հետ չհամաձայնեցված դիվանագիտական գործունեություն վարելու համար։ 

Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժումից հետո Օրբանը հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, փորձել է սաբոտաժի ենթարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրումը եւ շարունակում է սաբոտաժի ենթարկել ԵՄ մակարդակով Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին որոշումները, ինչպես նաեւ մեղադրում է Եվրամիությանը եւ բոլոր դաշնակիցներին, որ նման աջակցություն ցուցաբերելով՝ նրանք միայն երկարացնում են արյունահեղությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարիսն ապահովել է կուսակիցների անհրաժեշտ թվով ձայները ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար․AP
հաջորդը
Իսրայելը պատրաստ է զորքերը դուրս բերել Գազայից՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն