• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Առաջին հանրահավաքի ժամանակ Հարիսը կոշտ քննադատության է ենթարկել Թրամփին

aliq 10:00 | 24.07.2024
aliq 10:00 | 24.07.2024

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր նախընտրական քարոզարշավի առաջին հանրահավաքում, որը տեղի է ունեցել Վիսկոնսին նահանգի Միլուոքիում, խոստացել է վերականգնել Դեմոկրատական կուսակցական միասնությունը եւ քննադատել է իր հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփին։

Հանրապետականների ու դեմոկրատների միջեւ առավել չեզոք տրմադրված Վիսկոնսին նահանգի քվեարկությունը վճռորոշ է լինելու նախագահական ընտրություններում պայքարող թեկնածուների համար։ Նախորդ շաբաթ էլ նույն նահանգի կենտրոն Միլուոքիում գումարվեց Հանրապետական կուսակցության ազգային համագումարը, որտեղ որոշվեց որպես նախագահի թեկնածու պաշտոնապես առաջադրել Դոնալդ Թրամփին։ 

Դեմոկրատական կուսակցությունից Հարրիսը դեռ պաշտոնապես չի առաջադրվել որպես նախագահի թեկնածու, բայց նախօրեին նա արդեն կարողացել էր ապահովել  բավականաչափ թվով կուսակիցների աջակցությունը առաջադրման համար, իսկ նախագահ Ջո Բայդենի նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարության առաջին օրը կուսակցության համար կատարված նվիրատվությունները հասել էին ռեկորդային թվերի։

«Դոնալդ Թրամփը ցանկանում է հետ մղել մեր երկիրը։ Մենք ուզում ենք ապրել ազատության, կարեկցանքի եւ օրենքի գերակայության երկրում, թե՞ քաոսի, վախի եւ ատելության երկրում»,-ասել է Հարիսը հանրահավաքի ժամանակ:

AFP գործակալությունը նշում է, որ թեեւ Ջո Բայդենը քարոզարշավի ընթացքում հաճախ էր Թրամփին ներկայացնում էր որպես ժողովրդավարության համար ավելի լայն սպառնալիք, Հարրիսն ավելի անձնական մոտեցում է ցուցաբերել, եւ վկայակոչելով իր նախկին՝ Կալիֆորնիայի դատախազի պաշտոնում ունեցած փորձը հայտարարել, որ աշխատել է Թրամփի նման «գիշատիչների» եւ «խաբեբաների» հետ։

«Ես գործ եմ ունեցել բոլոր խավերի հանցագործների հետ: Գիշատիչների, ովքեր բռնության են ենթարկել կանանց։ Խարդախների, ովքեր խաբել են սպառողներին։ Սեփական շահերի համար կանոնները խախտած խարդախների»,-նշել է Հարիսը։

Թրամփն ի պատասխան դատապարտել է նրան սահմանին ներգաղթյալների ճգնաժամի հետ կապված հարցերում ձախողման համար եւ հայտարարել, որ պատրաստ է նրա հետ բանավիճել սեպտեմբերին ABC News-ի եթերում, երբ պետք է հանդիպեր Բայդենի հետ:

Reuters գործակալության եւ Ipsos հետազոտական ընկերության երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Քամալա Հարիսը 2%-ով առաջ է անցել Դոնալդ Թրամփին, երբ Ջո Բայդենն հայտարարեց իր նախընտրական արշավի ավարտի մասին։

Հարիսի օգտին պատրաստ է այժմ քվեարկել 44%-ը, Թրամփի օգտին՝ 42%-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ում լուրջ հակաթուրքականություն չկա, մարդիկ կրում են թուրքական հագուստ, նայում թուրքական սերիալներ
հաջորդը
Սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն