• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ժամանակն է, որ ջահը փոխանցվի նոր սերնդին․ Բայդեն

aliq 10:54 | 25.07.2024
aliq 10:54 | 25.07.2024
Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ժողովրդին խոստացված ուղերձում բացատրել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից։

«Ես կարծում էի, որ իմ ձեռքբերումները որպես նախագահ, իմ առաջնորդությունն աշխարհում, իմ տեսլականը Ամերիկայի ապագայի վերաբերյալ, այս բոլորն արժանի են երկրորդ ժամկետին: Բայց մեր ժողովրդավարությունը փրկելու ճանապարհին ոչինչ չի կարող կանգնել։ Սա վերաբերում է նաեւ անձնական հավակնություններին»,-ասել է Բայդենը։

ԱՄՆ գործող նախագահը նշել է, որ վերջին շաբաթներին հասկացել է երկրի ու Դեմոկրատական կուսակցության միավորման անհրաժեշտությունը, եւ այս դեպքում առաջ շարժվելու լավագույն միջոցը «ջահը նոր սերնդին փոխանցելն է»:

«Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Հասարակության մեջ կա ժամանակ եւ տեղ երկար տարիների փորձ ունեցող մարդկանց համար: Կա նաեւ ժամանակ եւ տեղ նոր ձայների, թարմ ձայների համար, եւ այո, երիտասարդ ձայների համար»,-ասել է Բայդենը իր ելույթում եւ ավելացրել․ «Ես կարեւորում եմ այս պաշտոնը, սակայն առավել շատ սիրում եմ իմ երկիրը։ Այս երկրին որպես նախագահ ծառայելը իմ կյանքի ամենամեծ պատիվն էր»։

Բայդենը նաեւ կոչ է արել ամերիկացիներին աջակցել փոխնախագահ Քամալա Հարիսին, ով մոտ ապագայում պետք է դառնա Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու։

«Ես կատարել եմ իմ ընտրությունը, հիմա ընտրությունը ձերն է», — ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը ամերիկացիներին հիշեցրեց իր նախագահության վերջին երեք եւ ավելի տարիների ձեռքբերումները։ Նրա խոսքով, XXI դարում ԱՄՆ ​​առաջին անգամ չի պատերազմել, սակայն աջակցել է Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանը, որը ենթարկվել է ռուսական ագրեսիային։ Բայդենը նաեւ հիշեցրել է, որ հաղթահարել է 2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների գործողությունների պատճառով ժողովրդավարական գործընթացի խաթարման փորձի հետեւանքները։

Նա նաեւ մատնանշել է տնտեսական եւ սոցիալական ոլորտների մի շարք ձեռքբերումներ, որոնք նկատվել են վերջին տարիներին, որոնց շարքում են նաեւ առողջապահության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում գրանցած հաջողությունները։

«Ես ձգտել եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը»,- ընդգծել է Բայդենը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուն առաջարկել է նոր դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի
հաջորդը
Կրեմլում կայացել է Պուտինի եւ Ասադի հանդիպումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն