• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփի դեմ մահափորձ կատարողը Google-ում որոնել է, ինչ հեռավորությունից է սպանվել Քենեդին

aliq 13:49 | 25.07.2024
aliq 13:49 | 25.07.2024

Թոմաս Մեթյու Քրուքսը, ով հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ մահափորձ էր կատարել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, համացանցում տեղեկություններ էր փնտրել այն մասին, թե ինչ հեռավորության վրա է եղել Լի Հարվի Օսվալդը, երբ կրակել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու վրա 1963 թվականին: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Քրիստոֆեր Ռեյը։

Ռեյի խոսքով, մահափորձից ընդամենը մեկ շաբաթ առաջ Քրուքսը Google-ում որոնել է «Որքա՞ն հեռու է եղել Օսվալդը Քենեդիից»: Նույն օրը՝ հուլիսի 6-ին, հրաձիգը, մեծ հավանականությամբ, գրանցվել է Բաթլերում Թրամփի նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար:

ՀԴԲ ղեկավարը նաեւ հայտնել է, որ սպանության օրը՝ հանրահավաքի մեկնարկից մոտ երկու ժամ առաջ, Քրուքսը անօդաչու թռչող սարք է  օգտագործել եւ շուրջ 11 րոպե դիտարկել հանրահավաքի վայրը։ Քննիչները նաեւ կարծում են, որ Քրուքսը անօդաչու թռչող սարքը օգտագործել է իր թիկունքում կատարվողը տեսնելու համար։

Ռեյը նաեւ պատմել է, որ հրաձիգը շենքի տանիք է բարձրացել խողովակով, այլ ոչ թե սանդուղքով, ինչպես նախկինում ենթադրվում էր։ Նա մոտ երեք րոպե գտնվել է տանիքում, մինչ նրա վրա կրակել է Գաղտնի ծառայության անդամը, որը պատասխանատու է պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար։ Քննիչները տանիքում հայտնաբերել են ութ պարկուճ:

ՀԴԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Քրուքսը, հավանաբար, միայնակ է գործել: Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզված չեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության գալու համար․ Politico
հաջորդը
ՌԴ-ն բաց է բանակցությունների համար, մնում է հասկանալ, թե որքանով է պատրաստ Ուկրաինան․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն