• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինացիների 90%-ը մերժում է ռուս ժողովրդի հետ եղբայրության թեզը

aliq 18:12 | 25.07.2024
aliq 18:12 | 25.07.2024
Ukraine war

«Եղբայր ուկրաինացի ժողովրդին» իր վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի ագրեսիվ փորձերը հանգեցրել են նրան, որ այժմ օկուպացիայից զերծ Ուկրաինայի տարածքների բնակիչների ճնշող մեծամասնությունը առօրյա կյանքում խոսում է ուկրաիներեն եւ ռուսներին այլեւս եղբայրական ժողովուրդ չի համարում։ Այս մասին հայտնում է «Ռազումկով» սոցիոլոգիական կենտրոնը, որի վերջին հարցման տվյալները ներկայացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հուլիսի 24-ին հրապարակված հարցման արդյունքների համաձայն հարցվածների 78%-ն իր մայրենի լեզուն համարում է ուկրաիներենը։ Նրանց 70%-ից ավելին ասել է, որ տանը եւ տնից դուրս շփվում են բացառապես կամ հիմնականում ուկրաիներենով:

18-20%-ն էլ նշել է, որ հավասարապես օգտագործում է ե՛ւ ուկրաիներենը, ե՛ւ ռուսերենը։ Նրանք, ովքեր խոսում են միայն ռուսերեն կամ հիմնականում ռուսերեն՝ կազմել են հարցվածների 8-11%-ը:

2015 թվականին՝ Ղրիմի բռնակցումից եւ Դոնբասում պատերազմի սկսվելուց հետո, ինչպես նշում է «Ռազումկով» կենտրոնը, հարցվածների միայն 60%-ն էր ուկրաիներենն անվանել է իր մայրենի լեզուն, որոնցից միայն կեսն էր նշել, որ այն կիրառում է տանը։

Հարցումներում ուկրաիներենով խոսողների մասնաբաժնի աճի որոշ չափով  կապված է Ուկրաինայի ռուսալեզու տարածքների մեծ մասի կորստով։ 2014–2024 թվականներին տեղի ունեցած մարտերի արդյունքում, կոպիտ հաշվարկներով, երկրի ընդհանուր բնակչության մոտ 10%-ը հայտնվել է ռուսական օկուպացիայի տակ, ընդ որում դրանք այն տարածքներն էին որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը համարվում էր ռուսամետ եւ ռուսախոս։ 

Մյուս կողմից, հարցվածների կազմի վրա ազդել է նաեւ միլիոնավոր ուկրաինացիների արտագաղթը, որոնք ստիպված են եղել փախչել պատերազմից եւ մեծ մասամբ շատ քիչ հավանական է, որ համակրեն Ռուսաստանին։

Հարցման ընթացքում սոցիոլոգները պարզել են նաեւ, թե ինչպես է փոխվում վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Հարցվածների 78%-ը Ռուսաստանը կապում է հետամնացության եւ հետընթացի հետ։

Ռազումկովի կենտրոնը հարցերից մեկի համար էլ հիմք է ընդունել ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների եղբայրության մասին խորհրդային-կայսերական քարոզչական առասպելը եւ հարցվողներին առաջարկել է ընտրել հետեւյալ երեք տարբերակից մեկը. «նրանք միշտ եղել եւ մնում են եղբայրական ժողովուրդներ», «նրանք նախկինում եղել են, բայց նրանք այլեւս չեն» եւ «նրանք երբեք եղբայրական ժողովուրդներ չեն եղել»։ 

Արդյունքում պարզվել է, որ ուկրաինացիների 44%-ն այժմ նախընտրում է հավատալ, որ ուկրաինացիներն ու ռուսները ընդհանրապես եղբայրական ժողովուրդներ չեն եղել։ Սակայն շատերը կարծել են, որ նախկինում ուկրաինացիներն ու ռուները եղել են եղբայրական ժողովուրդներ, բայց այժմ այդպիսին չեն համարվում։ 

Այսինքն՝ «եղբայրության» մասին թեզն այժմ մերժվում է ուկրաինացիների 90%-ի կողմից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Թրամփի իր դեմ մահափորձը իրեն «ժողովրդավարության սպառնալիք» ներկայացնելն է
հաջորդը
Բերձորի 1998-ին օծված եկեղեցին մզկիթի կվերածվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն