• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

aliq 11:09 | 26.07.2024
aliq 11:09 | 26.07.2024

«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական եւ տնտեսական ներուժը»։ Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ՝ կապված Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոի Երեւան կատարած այցի հետ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ հուլիսի 25-ին Բոնոն «Երեւան կատարած այցի ընթացքում դեսպան [Քրիստինա] Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։ Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական եւ տնտեսական ներուժը»։

Երեւանը վերջին ամիսներին բազմիցս է հայտարարել, որ պատրաստակամ է մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Բաքուն էլ չնայած հայտնում է պայմանագրի մեծ մասի շուրջ փոխհամաձայնության մասին, զուգահեռաբար պնդում է, որ դեռ խոչնդոտներ է տեսնում Հայաստանի սահմանադրության մեջ, որը իբր տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Այս ֆոնին հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայանում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Դրա ավարտից հետո կողեմրը այդպես էլ որեւէ հայտարարություն չեն տարածում հանդիպման մասին, սակայն Պետաքրտուղարությունը հրապարակում է Բլինկենի ելույթը, որտեղ նա նշել էր խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ կողմերի կատարած լուրջ առաջընթացի մասին։

Սրան հաջորդում են Բաքվի նոր առաջարկները՝ մինչ ամբողջական խաղաղության պայմանագրի ստորագրումը նախաստորագրել ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության մասին փաստաթուղթ։

Երեւանից այս առաջարկին դեռ չեն արձագանքել, սակայն հայտարարել են, որ Բաքվից ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը, որին պատասխան կտրվի շուտով։

Հուլիսի 24-ին էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան պատրաստակամ է Հայաստանին եւ Ադրբեջանին հարթակ տրամադրել խաղաղության բանակցությունների համար։

Այս համատեքստում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե Հայաստանը ԱՄՆ-ի հետ զորավարժություններից, Ֆրանսիայից սպառազինություններ ձեռք բերելուց եւ Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 10 մլն եվրո ստանալուց հետո սահմանագոտում սկսել է դիմել սադրանքների, ինչն էլ վկայում է Երեւանի կողմից հերթական պատերազմին նախապատրասվելու մասին։

Ավելին, գերատեսչությունը նույնիսկ սպառնաց «ինքնապաշտպանության» նպատակով «կիրառել ողջ զինանոցը»։

Սրան  ի պատասխան ՀՀ ԱԳ-ն էլ հայտնեց, որ Երեւանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են եւ ընդգծեց, որ «ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այս ռազմավարությունից»։

«Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որեւէ այլ նպատակ չունի»,-ասվում էր հաղորդագրության մեջ: 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպմանը ընդգծել է Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը
հաջորդը
Հայտնի չէ, թե որքանով են իրատեսական բանակցությունների շուրջ Կիեւից եկող ազդակները․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն