• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ կալանավորման որոշման տրամադրումը

aliq 17:36 | 26.07.2024
aliq 17:36 | 26.07.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է վիճարկել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման որոշում տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Քիր Սթարմերի  ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

«Ինչ վերաբերում է [դատարանին] բողոքարկելուն, ապա սա նախորդ կառավարության առաջարկն է եղել, որը [դատարանին] չէր ներկայացվել մինչ [հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայում խորհրդարանական] ընտրությունները։ Ես կարող եմ հաստատել, որ [ներկա] կառավարությունը չի հետեւի այս գծին՝ մեր երկարամյա այն դիրքորոշման համապատասխան, որ դա հարց է, որը պետք է որոշի դատարանը»,-ասել է վարչապետի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի դատախազ Կարիմ Խանը մայիսին հայտարարել էր, որ դիմել է դատարանին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի եւ նրա պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության որոշման խնդրանքով՝ Գազայում իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների համար:

Զուգահեռաբար Խանը ռազմական հանցագործությունների մեղադրանքով դիմել էր նաեւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում Յահյա Սինվարի եւ նրա ռազմական թեւի հրամանատար Մուհամմադ Դեյֆի ձերբակալության որոշման համար:

Վարչապետ Սթարմերի ներկայացուցիչը նաեւ հավելել էր․ «Կառավարությունը շատ խիստ է վերաբերվում օրենքի գերակայությանը միջազգային եւ ներքաղաքական մակարդակում, եւ իշխանությունների տարանջատմանը, եւ ես կնշեմ, որ դատարաններն արդեն ստացել են մի շարք փաստարկներ երկու կողմերից, եւ նրանք բավականին լավ են կիրառում իրենց որոշումը կայացնելու փաստարկները»:

Նշենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Գազայի հարավային Խան Յոինիսի հարակից շրջաններում իրականացրած հրթիռային հարվածների ժամանակ սպանվել է Մուհամմադ Դեյֆը։ ՀԱՄԱՍ-ը հերքել նրա մահվան մասին տեղեկությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որոշ ուժերի նյարդայնացնում է, որ Վրաստանը դեռեւս չի բացել ՌԴ դեմ «երկրորդ ճակատը»․ Կոբախիձե
հաջորդը
Երբ փնտրում ու չէինք գտնում, ուրախանում էինք, դա մեզ հույս էր տալիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն