• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը հայտարարել է Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայման դեմ պատասխան քայլերի մասին

aliq 10:35 | 29.07.2024
aliq 10:35 | 29.07.2024

Եթե ​​Գերմանիայում տեղակայվեն ամերիկյան գերճշգրիտ հրթիռային համակարգեր, Ռուսաստանն իրեն զերծ կհամարի ավելի փոքր եւ միջին հեռահարության հրթիռների տեղակայման վերաբերյալ ստանձնած մորատորիումից։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացված ռազմածովային ուժերի գլխավոր շքերթում։

«Եթե ​​ԱՄՆ-ն իրականացնի նման ծրագրերը, մենք մեզ ազատ կհամարենք միջին եւ փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման նախկինում ընդունված միակողմանի մորատորիումից, ներառյալ մեր նավատորմի առափնյա ուժերի հնարավորությունների ավելացումը»,-«Интерфакс»-ի փոխանցմամբ հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «հայելային միջոցներ կձեռնարկի» նման համակարգեր տեղակայելու համար՝ «հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ նրա արբանյակների գործողությունները Եվրոպայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում»։

Ըստ Պուտինի ռուսական պետական ​​եւ ռազմական կառավարման կարեւոր օբյեկտները, վարչական եւ արդյունաբերական կենտրոնները, ինչպես նաեւ պաշտպանական ենթակառուցվածքները կհայտնվեն ամերիկյան հրթիռների հասանելիության տիրույթում։

«Դեպի մեր տարածքում գտնվող թիրախներ նման հրթիռների թռիչքային ժամանակը, որոնք ապագայում կարող են հագեցած լինել նաեւ միջուկային մարտագլխիկներով, կկազմի մոտ տասը րոպե։ Այս իրավիճակը հիշեցնում է Սառը պատերազմի իրադարձությունները, որոնք կապված են ամերիկյան «Pershing»-ի` միջին հեռահարության հրթիռների Եվրոպայում տեղակայման հետ»,-ասել է Պուտինը։

Հուլիսին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսի հեռահար սպառազինությունների «փուլային» տեղակայումը Գերմանիայի տարածքում։ Ըստ հաղորդագրության տեղակայվելու են «SM-6» հրթիռներ, «Tomahawk» հրթիռներ եւ գերձայնային հրթիռների այնպիսի տեսակներ, որոնք առավել մեծ հառահարություն կունենան, քան այժմ այնտեղ տեղակայվածներն ունեն։  Այսպիսով, սառը պատերազմից հետո առաջին անգամ Գերմանիայի տարածքում կտեղակայվեն ռուսական տարածք հասնելու ունակ սպառազինության համակարգեր։

ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը ստորագրել են 1987 թվականին՝ չորս տարվա ընթացքում կատարելով դրանով նախատեսված իրենց պարտավորությունները։ 2018 թվականի վերջին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս կգա պայմանագրից, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա իրականացմանը։ ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից 9M729 հրթիռային համակարգի մշակումն անվանել է պայմանագրի խախտում։ Ռուսաստանը պնդում էր, որ չի խախտում պայմանագիրը, քանի որ հրթիռի հեռահարությունը չի գերազանցում 500 կիլոմետրը։ 2019 թվականի օգոստոսին պայմանագիրն անվավեր է դարձել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ո՞վ է պարարտացնում հայկական ռեւանշիզմը
հաջորդը
Վենեսուելայի նախագահական ընտրություններում հայտարարվել է Մադուրոյի հաղթանակի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն