• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Արվեստների սիներգիա․ զարդերից՝ նկարներ

aliq 20:00 | 29.07.2024
aliq 20:00 | 29.07.2024
Կարիշոկ Դուլյան, Լիլյա Նազարյան

Կարիշոկ Դուլյանը եւ Լիլիա Նազարյանը մանկության ընկերուհիներ են։ Փոքրուց ամեն ինչ կիսելով՝ ավելի ուշ միավորվեցին արվեստի հանդեպ սիրով։ Հուլիսի 27-ին տեղի ունեցավ նրանց առաջին համատեղ ցուցահանդեսը։

Կարիշոկ Դուլյան, Լիլյա Նազարյան«Սա էքսպերմիենտ է, մենք այդպես ենք այն անվանում։ Գաղափարը ծնվեց, երբ հասկացանք, որ կան գեղեցիկի տարբեր ձեւեր, որոնք շատ ավելի լավ է համատեղել մեկի մեջ», — ցուցահանդեսի բացման իր խոսքում ասաց Լիլիա Նազարյանը։

Կարիշոկ Դուլյան, Լիլյա ՆազարյանԼիլիային երկրորդեց ցուցահանդեսի համահեղինակ Կարիշոկ Դուլյանը. «Ես ու Լիլկան մանկության ընկերներ ենք շատ-շատ փոքր տարիքից։ Որոշեցինք՝ մի բան անենք, որը ցույց կտա եւ՛ մեր սերը արվեստի, եւ՛ իրար հանդեպ։ Ինձ միշտ շատ էին դուր գալիս իր պատրաստած զարդերը, իսկ իրեն՝ իմ նկարները»։

Կարիշոկի համար այս ցուցահանդեսը մարտահրավեր էր, քանի որ իր նկարներում շատ գույներ է օգտագործում, իսկ այժմ պետք էր սահմանափակել ներկապնակն ու նկարել զարդերի գույներով։

Կարիշոկ Դուլյան«Նայում էի, թե զարդն ինչ գույներ ունի եւ դրանից արդեն ոգեշնչում էր գալիս եւ շատ հետաքրքրանում էր պրոցեսը, որ այ էս գույներով պետք է նկարեմ։ Սա հնարավորություն է տալիս, որ եթե դու ունես քո սիրելի գունային համադրությունը, կարող ես գնել նկարը, կախել պատին, իսկ հետո էդ նկարը՝ կտոր-կտոր հավաքած թելի վրա որպես զարդ, կարող ես հետդ ման տալ, կամ նվիրել կնոջդ, նայել ու հիանալ», — պատմում է ցուցահանդեսի համահեղինակ Կարիշոկ Դուլյանը։

Կարիշոկը մեզ հետ զրույցում բազմիցս նշեց, որ կրկնակի հաճելի ու կարեւոր է այս ցուցահանդեսն իր համար, քանի որ այն կազմակերպել է սիրելի մարդու հետ, եւ իրենց կապի արդյունքում ոգեշնչումն ավելի էր մեծանում եւ մի օրում անգամ երկու նկար էր նկարում։

Կարիշոկ Դուլյան, Լիլյա Նազարյան
Կարիշոկ Դուլյան, Լիլյա Նազարյան

Ցուցահանդեսը գույների ճիշտ համադրության մասին է։ Հեղինակները նշում են, որ եթե մարդը հավանում է այդ համադրությունը, այն կարող է ավելի շատ հաճույք պատճառել։

Լիլյա Նազարյան«Սա ընդհանուր առմամբ ծնվել է փոխլրացման գաղափարից։ Սա մի սիմբիոզ է այն առումով, որ մի արվեստն ու մեկ ոգեշնչումը ծնում է մյուսին: Մենք սնվում ենք միմյանց գաղափարներով: Օրինակ՝ երբ ես սկսեցի զարդեր պատրաստել, իմ բրենդի լոգոն՝ դեղձանիկը, Կարիշոկը նկարեց։ Հետո զարմանալի ինչ-որ բան սկսվեց։ Երբ մենք պատմեցինք մեր ընկերներին եւ ցույց տալ, թե ինչ ենք անում, բոլորը սկսեցին նոր գաղափարներ առաջարկել, օրինակ խոհարար ծանոթներից մեկն ասաց, որ այս գույների համադրությամբ կարող ենք նաեւ ուտելիք պատրաստել»,- պատմեց Լիլիա Նազարյանը։

Կարիշոկ Դուլյան, Լիլյա Նազարյան

Վերջում Կարիշոկն անկեղծացավ եւ ասաց, որ երբ տեսնում է, որ մարդիկ գալիս են, հավանում եւ ասում են, որ նայելով նկարներին հանգստանում են, հասկանում է, որ անիմաստ չէ եւ մյուսների կյանքում ինչ-որ բան փոխում է իր աշխատանքներով։

Աստղիկ Հովհաննեսով, Ֆրունզ Ավետիսյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրե՞լ, թե՞ քծնել. այս է խնդիրը
հաջորդը
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պատել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն