• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մակրոնն ու Փեզեշքիանը քննարկել են Իսրայել-Լիբանան լարվածությունը

aliq 10:48 | 30.07.2024
aliq 10:48 | 30.07.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել ջանքեր գործադրել՝ Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հասունացող լայնածավալ հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։

Գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնն ընդգծել է, որ «տարածաշրջանում նոր պատերազմը կարող է հանգեցնել կործանարար հետեւանքների»։

Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել «մտահոգություններ առաջացնող իրանական միջուկային ծրագրի վրա» եւ կոչ արել դիվանագիտական ​​լուծում գտնել, հաղորդում է AFP-ը։

Իրանական պետական ISNA եւ IRNA լրատվամիջոցներն էլ նշում են, որ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում զգուշացերել է Իսրայելի համար ծանր հետեւանքների մասին, եթե վերջինս որոշի ռազմական գործողություններ սկսել Լիբանանի տարածքում։

«Եթե ​​Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Լիբանանի վրա, նա մեծ սխալ կգործի, որը սարսափելի հետեւանքներ կունենա նրա համար»,-ասել է Իրանի նորընտիր նախագահը եւ հավելել, որ Իսրայելը «Պաղեստինի 75 տարվա օկուպացիայի ընթացքում [․․․] ոտնատակ է տվել միջազգային բոլոր նորմերը»։

Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է նաեւ Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին՝ դրանք «ազնվության եւ փոխադարձ վստահության հիման վրա» կառուցելով։

Իր հերթին Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ Իրանի եւ եվրոպական երկրների միջեւ, այդ թվում եւ Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունները հարաբերությունները կբարելավվեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Պատել
հաջորդը
ՀՀ-ն անցնում է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 2

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

  • 3

    Մեր տխուր իրականությունը վախերի հետեւանք է

  • 4

    Տեղամասերի 99 %-ի հաշվարկներից հետո «Վրացական երազանքը» ունի...

  • 5

    Մոսկվան եւ Կիեւը քննարկում են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն