• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մադուրոյին Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթող հռչակելուց հետո բախումներ են սկսվել ողջ երկրով

aliq 13:59 | 30.07.2024
aliq 13:59 | 30.07.2024
Բախումներ Կարակասում 2024 թվականի հուլիսի 29

Երկուշաբթի գիշերը, երբ Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարեց ընտրությունների հաղթող, նրա հազարավոր հակառակորդներ մայրաքաղաք Կարակասի եւ այլ քաղաքների փողոցներում սկսեցին բողոքի գործողություններ: Սկսվեցին բախումներ ոստիկանների եւ զինվորականների հետ։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ ցուցարարները՝ ի նշան Մադուրոյի նախագահ հռչակվելու դեմ բողոքի, սկզբում հարվածել են կաթսաներին, այրել մեքենաներ, անվադողեր եւ աղբամաններ։

Ոստիկանությունն ու զինվորականները փակել են նախագահական տանող բոլոր կենտրոնական փողոցները, ապա բողոքարարների դեմ ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ կիրառել։

Ցուցարարները նրանց պատասխանել են քարերի եւ վառելիքով լցված շշերի նետումով։ Նրանք վանկարկում են «Ազատություն» եւ «Այս կառավարությունը կտապալվի» լոզունգներ։ Այրվում ու պատառոտվում են քաղաքի շենքերի պատերի ու սյուների վրա ամրցված Մադուրոյի բոլոր նկարները։

BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանության եւ զինվորականների հետ մեկտեղ Մադուրոյի իշխանությունը պապհնելու մեջ ներգրավված է նաեւ ձախակողմյան ռազմականցված «Կոլեկտիվոս» կազմակերպությունը։

2018 թվականին՝ նախորդ նախագահական ընտրություններից առաջ եւ հետո, բողոքի ցույցերը Վենեսուելայում շարունակվեցին մի քանի ամիս, սակայն Մադուրոյի եւ Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական ​​կուսակցության իշխանությունը այդպես էլ չտապալվեց։

Հիշեցնենք, որ Ազգային ընտրական խորհուրդը, որը հիմնականում գտնվում է Մադուրոյի եւ Վենեսուելայի Միացյալ Սոցիալիստական ​​կուսակցության ազդեցության ներքո, կիրակի օրը հրապարակել էր երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն գործող նախագահը հավաքել էր քաղաքացիների ձայների 51,2%-ը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44%-ը։

Անկախ հարցումները ցույց են տվել, որ Գոնսալեսի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 65%-ը, իսկ Մադուրոյի օգտին՝ 14%-ից 31%-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան ներգրավված է Տաթևի վանական համալիրի վերականգնման ծրագրում․ դեսպան Դեկոտինյի
հաջորդը
Փաշինյանը հանդիպում է ունեցել Խամենեիի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն