• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեն

aliq 10:29 | 31.07.2024
aliq 10:29 | 31.07.2024
ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիե

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրի դեմ իրականացված հարձակման հետեւանքով, որի պատասխանատուն Իսրայելն է։

«Եղբայր, առաջնորդ, մոջահեդ Իսմայիլ Հանիեն, շարժման առաջնորդը, սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետեւանքով՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության տեքստում։

Թե ինչպիսի հարձակման մասին է խոսքը, պաղեստինյան խմբավորումը դեռեւս չի պարզաբանել։

Հանիեի մահվան մասին հայտնել է նաեւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել է նաեւ նրա թիկնապահներից մեկը։

Իսրայելի իշխանություններն ու զինվորականները դեռ ոչինչ չեն հայտարարել Հանիայի մահվան մասին։ Իսրայելական բանակի ներկայացուցիչն էլ  CNN-ին ասել է, որ «չի արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»:

Արաբական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Հանիեն սպանվել է ուղիղ հրթիռային հարվածից, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնական աղբյուրներից հաստատման կարիք ունի։

Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խստորեն դատապարտել է Հանիեի սպանությունը։

Պաղեստինյան տարբեր կազմակերպություններ իրենց կողմնակիցներին կոչ են արել բողոքի գործողություններ սկսել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանության դեմ։

62-ամյա Իսմայիլ Հանիեն 2006 թվականից համակարգում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական գործողությունները որպես շարժման Քաղբյուրոյի նախագահ եւ կենտրոնական դերակատարում ուներ Իսրայելի հետ հրադադարի եւ գերիների փոխանակման շուրջ վերջին բանակցություններում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան կգրավի՞ Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան
հաջորդը
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն