• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը վրեժ կլուծի Իսրայելից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար․ Խամենեի

aliq 12:28 | 31.07.2024
aliq 12:28 | 31.07.2024

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը խստագույն ձեւով է պատժվելու Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։

«Սիոնիստական ​​ոճրագործ եւ ահաբեկչական ռեժիմը մեր տան ներսում նահատակեց մեր սիրելի հյուրին եւ սգի մատնեց մեզ, բայց ճանապարհ հարթեց նրան դաժանորեն պատժելու համար։  Նահատակ Հանիեն տարիներ շարունակ քաջաբար սուրբ պայքար է մղել եւ պատրաստվել նման մահվան՝ այդ ճանապարհին զոհաբերելով իր զավակներին ու սիրելիներին։ Նա չէր վախենում Ալլահի ճանապարհին մահանալուց եւ Ալլահի ծառաների փրկությունից։ Բայց այս դառը եւ ծանր ողբերգության մեջ, որը տեղի ունեցավ մեր հողի վրա, մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իրանի Իսլամական Հանրապետության հողի վրա նահատակությամբ մահն ընդունողի արյան համար»,-ասվում է Խամենեիի հայտարարության մեջ, որը մեջբերում է նրա գրասենյակը։

Իսրայելի համար «ցավոտ հետեւանքներ» խոստացել է նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդի սպանության մասին, ով Թեհրան էր ժամանել Իրանի նորընտրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, շարժումը հայտնել էր ժամեր առաջ։

«Եղբայր, առաջնորդ, մոջահեդ Իսմայիլ Հանիեն, շարժման առաջնորդը, սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետեւանքով՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո»,-ասվում էր ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության տեքստում։

Իսրայելական կողմը դեռեւս որեւէ հայտարարություն չի տարածել տեղի ունեցածի հետ իր առնչության մասին։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուբինյանն ու Քըլըչը գրառումներ են կատարել հայ-թուրքական սահմանին բանակցելուց հետո
հաջորդը
Վրաց-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ են փոխադարձ քայլեր․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն