• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կլաարը կարեւոր է որակել Ռուբինյանի եւ Քըլըչի հանդիպումը

aliq 14:00 | 31.07.2024
aliq 14:00 | 31.07.2024
Toivo Klaar

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի էջում կատարած գրառման մեջ «կարեւոր» է որակել նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սեյդար Քըլըչի հանդիպումը։

«Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ հաղորդակցությունների վերաբացումը էական տարրեր են առավել կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի համար»,-ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին հայ-թուրքական պետական սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում կայացել էր երկրների հարաբերությունները կարգավորելու համար հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումը։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները գրեթե նույն բովանդակությունը ունեցող հաղորդագրություններ տարածեցին հանդիպումից հետո։

Հաղորդագրություններում նշվում էր, որ բանակցություններն անցկացվել են սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում եւ ավելացվում, որ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նաեւ Նշվում էր, որ բանագնացները «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաց-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ են փոխադարձ քայլեր․ Կոբախիձե
հաջորդը
Միշելը վերսկսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու միջնորդությունը․ Politico

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն