• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միշելը վերսկսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու միջնորդությունը․ Politico

aliq 14:28 | 31.07.2024
aliq 14:28 | 31.07.2024
Pashinyan & Michel

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը, քանի որ պատերազմից տուժած տարածաշրջանում աճում է լարվածությունը: Այս մասին գրում է Politico-ն։

Պարբերականի փոխանցմամբ երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ Բելգիայի նախկին վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուլիսի սկզբին՝ Միացյալ Թագավորությունում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Politico-ի փոխանցմամբ Միշելը նաեւ նամակներ է գրել երկու երկրների ղեկավարներին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ «ավարտել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով չլուծված այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը:

Նշվում է, որ Բրյուսելում միեւնույն ժամանակ աճել է հիասթափությունը ամիսներով շարունակվող ձգձգումներից եւ դիվանագիտական փակուղիներից հետո, որի պատճառով այդպոս չի կայացել երկար սպասված զինադաարը կյանքի չի կոչվել։

Պարբերականը գրում է, որ չնայած Լոնդոնում Միշելի հետ հանդիպումներին Փաշինյանն ու Ալիեւը այդպես էլ դեմ առ դեմ բանակցությունների չնստեցին եւ դրա տապալման համար մեղադրեցին միմյանց։

«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը եւ կնքեն գործարքը, քանի որ ԵՄ ուժերի շրջանակներում նախագահ Միշելն արել է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ համաձայնագրին հասնելու համար», — Politico-ին ասել է Միշելի մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Պարբերականը գրում է, որ նման գործընթացը, որի մասին նախկինում չի հաղորդվել, ընթանում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը ռազմական ուժով գրավելուց ու 100 հազար հայերի գաղթից 9 ամիս անց: Նշվում է, որ ռազմական գործողությունները սկսվել էին Միշելի միջնորդությամբ ամիսներ շարունակ ընթացած բանակցություններից հետո, եւ ի հեճուկս Արեւմուտքի այն զգուշացումներին, որ միայն դիվանագիտական ​​լուծումը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին:

Politico-ն նշում է, որ այժմ, լարվածությունը կրկին աճում է, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ շաբաթ մեղադրել է Հայաստանին երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով «սադրանքներ կատարելու» մեջ եւ սպառնացել է «անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել՝ օգտագործելով իր ողջ զինանոցում առկա բոլոր միջոցները՝ ինքնապաշտպանության նպատակով»։

Հայաստանը Բաքվի նման հայտարարությունները ապատեղեկատվություն է որակել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կլաարը կարեւոր է որակել Ռուբինյանի եւ Քըլըչի հանդիպումը
հաջորդը
Մոսկվան արձագանքում է Հայաստանի հանրային ռադիոյի նոր տնօրենի ընտրությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն