• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն առնչություն չունի Հանիեի սպանության հետ․ Բլինկեն

aliq 15:47 | 31.07.2024
aliq 15:47 | 31.07.2024
Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ-ն առնչություն չունի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մեջ։ Այս մասին CNA պորտալին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «տեղյակ չի եղել եւ ներգրավված չէ» Հանիեի սպանության մեջ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Գազայի հատվածում կփոխի պատերազմի ընթացքը Բլինկենը նշել է․ «Շատ դժվար է ենթադրություններ անել, եւ ես տարիների ընթացքում սովորել եմ, որ երբեք չպետք է ենթադրել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մի իրադարձություն մյուսի վրա»:

Բլինկենը նշել է, որ կարեւոր է օգնել Գազայի հատվածում պաղեստինցիների տառապանքներին վերջ դնելու գործընթացին:

«Կենսական նշանակություն ունի պատանդներին տուն վերադարձնելը, որոնցից մի քանիսն ամերիկացիներ են։ [․․․] Կենսականորեն կարեւոր է հուսալ, որ իրավիճակը կփոխվի դեպի լավը` թույլ տալով հասնել ավելի կայուն խաղաղության եւ ավելի մեծ անվտանգության»,-նշել է Բլինկենը՝ ընդգծելով Գազայում ընթացող հակամարտությունը կանգնեցնելու կարեւորությունը։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդի սպանության մասին, ով Թեհրան էր ժամանել Իրանի նորընտրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, շարժումը հայտնել էր ժամեր առաջ։

«Եղբայր, առաջնորդ, մոջահեդ Իսմայիլ Հանիեն, շարժման առաջնորդը, սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետեւանքով՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո»,-ասվում էր ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության տեքստում։

Իսրայելական կողմը դեռեւս որեւէ հայտարարություն չի տարածել տեղի ունեցածի հետ իր առնչության մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրին ջինսի վրա
հաջորդը
Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ կենտրոնանալ փոխընդունելի լուծումների վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն