• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ՊՆ խնդիրը այժմ հակառակորդին երկրի տարածքից դուրս մղելն է․ Պուտին

aliq 19:08 | 12.08.2024
aliq 19:08 | 12.08.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության հիմնական խնդիրը ներկայում «թշնամուն երկրի տարածքից դուրս մղելն է եւ սահմանների հուսալի ծածկն ապահովելը»։ Նման հայտարարություն նախագահը հնչեցրել է Ուկրաինային սահմանակից շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ հատուկ հանդիպմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարարության առաջ դրված գլխավոր խնդիրը, անշուշտ, թշնամուն դուրս քշելն է, նրան մեր տարածքներից դուրս մղելն է եւ սահմանապահ ծառայության հետ միասին պետական ​​սահմանի հուսալի ծածկը ապահովելն է։ Անվտանգության դաշնային ծառայությունը Ռոսգվարդիայի հետ միասին պետք է հակաահաբեկչական իրավիճակ եւ արդյունավետ պայքար ապահովի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ։ […] Տեղի ունեցող իրադարձություններին անշուշտ գնահատական կտրվի։ Բայց հիմա գլխավորը, հրատապ խնդիրների լուծումն է, որոնք ի հայտ են գալիս տվյալ պահին եւ հիմնված են իրավիճակի զարգացման կանխատեսումների վրա»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքերով Կիեւն իր արեւմտյան գործընկերների օգնությամբ ձգտում է «բարելավել իր ապագա բանակցային դիրքերը»՝ հարձակվելով ռուսական տարածքի վրա։

«Բայց ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար: Ինչի՞ մասին կարելի է ընդհանրապես  խոսել նրանց հետ»։ – նշել է Պուտինը։

Նա նաեւ պնդել է, որ սահմանային շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի գործողության հիմնական նպատակը ռուսական բանակի առաջխաղացման կասեցումն է։

«Իսկ ի՞նչ է կատարվում շփման գծում. Ռուսաստանի զինված ուժերի, կամավորների, վետերանների հարձակողական գործողությունների տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլեւ աճել են մեկուկես անգամ։ Թշնամու մյուս նպատակը մեր հասարակության մեջ տարաձայնություններ սերմանելն է, մարդկանց ահաբեկելը, ռուս հասարակության միասնությունը քանդելը։ Բայց այստեղ էլ քաղաքացիների կողմից արդեն կա պատասխան՝ դա բոլորի միահամուռ աջակցությունն է նեղության մեջ հայտնվածներին»,-ասել Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի մարզ եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսկ հայկական «խաղաղության խաչմերուկը» կաշխատի՞
հաջորդը
Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Fox News

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն