• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բարձրունի․ սահմանում անցնում են «կանաչ» տեխնոլոգիաներին

Մարիամ Սարգսյան 15:30 | 15.08.2024
Մարիամ Սարգսյան 15:30 | 15.08.2024
Բարձրունի

Սահմանապահ Բարձրունու վարչական կենտրոնի տանիքին շուտուվ 10 կՎտ հզորությամբ արեւային կայան կտեղադրվի։ Չափագրումներ են արվում։ Կայանն ստացել են «Համայնքների մոբիլիզացման եւ կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում («ԵՄ—ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիր)։

կարդացեք նաեվ«Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

Վայոց ձորի Վայք համայնքի այս բնակավայրը «կանաչ» տեխնոլոգիաներին վաղուց է ծանոթ։ Մոտ 10 տարի է՝ գյուղի մեծամասնությունը ջրատաքացուցիչներ է օգտագործում․ գոհ են։ Բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Ալեքսանյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ դրանք արդյունավետ են, բայց ժամանակ է պետք, որ բնակիչները հասկանան նպատակահարմարությունը։ Պետք է համոզվեն, որ այդ տեխնոլոգիաները ֆինանսապես շահավետ են եւ անվտանգ բնապահպանական տեսանկյունից։

«Ջրատաքացուցիչները գյուղում տարիներ առաջ ընդամենը 4-5 ընտանիք էր տեղադրել։ Մյուսները տեսան, որ օգտագործողները գոհ են, իրենք էլ սկսեցին կիրառել։ Այսօր գյուղի բնակիչների 70 տոկոսն արեւային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչներ ունի»,-ասում է Ալեքսանյանը՝ նշելով, թե նույնը հոսանք արտադրող արեւային կայանների դեպքում կարող է լինել։

արեւային էներգիաԳյուղի դպրոցի տանիքին էլ է արեւային կայան տեղադրված։ Արդյունքները դեռ լիովին տեսանելի չեն, սակայն վարչական ղեկավարն ասում է՝ ծախսերը բավականին կրճատվել են։

Վարչական կենտրոնի տանիքին տեղադրված արեւայինն կայանի աշխատանքի արդյունքում էլ կուտակված միջոցները պետք է համայնքային ծրագրերի իրականացմանն ուղղվեն։ Ծրագրերը կմշակեն, երբ տեղադրումից  որոշ ժաանակ հետո հաշվարկեն՝ ինչքան են խնայում։

արջԱմիսներ առաջ գյուղի բնակիչներից մեկը, որը 60 մեղվափեթակ ունի, էլեկտրական հովիվ է ստացել։ Ալեքսանյանն ասում է՝ դրանից հետո ոչ մի վայրի կենդանի վնաս չի հասցրել փեթակներին։ Այս գյուղում էլ, ինչպես Վայքի մյուս բնակավայրերում եւ ամբողջ Վայոց ձորում, սովոր են արջերի հաճախակի այցելություններին։ Դրանք վնասում են ընտանի կենդանիներին, պտղատու այգիները, երբեմն անգամ տներին հասնում։

փեթակԱրսեն Ալեքսանյանն էլ տուժողներից մեկն է․ նախորդ տարի արջն ընտանիքին պատկանող չորս մեղվափեթակ է վնասել, ընդհանուր առմամբ մոտ 250 000 դրամի վնաս է եղել։ Ինքն, ինչպես մյուսները, փոխհատուցում չի ստացել։

Վայք համայքնում էլ խնդիրը սուր է․ համայնքապետարանը բոլոր բնակավայրերից բազմաթիվ դիմումներ է ստանում։ Միակ բանը, որ կարող են անել, վնասները չափել-արձանագրելն է։ Համայնքի բյուջեն սուղ է այդքան փոխհատուցում հատկացնելու համար։

Համայնքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Գառնիկ Գեւորգյանը հայտնում է՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում էլեկտրական հովիվներ եւ արեւային կայաններ տրամադրվել են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերին։ Էլեկտրական հովիվները տալիս են այն ձեռներեցներին, որոնք ամենաշատ մեղվափեթակներն ունեն։

Թեեւ վնասներ կրած բնակիչները փոխհատուցում չեն ստանում, սակայն հերթական ծրագրի արդյունքում ստացած «կանաչ» տեխնոլոգիան հետագայում հատկացվում է հենց այդ բնակավայրին։

գազաֆիկացումԴրանք նպաստում են բնության պահպանությանը, սակայն հավելյալ գործոններ են անհրաժեշտ, որոնց բացակայությունը խանգարում է։ Վայք համայքնի մոտ 55 տոկոսն է գազաֆիկացված (քաղաքային բնակավայրի՝ 95 տոկոսը)։ Սա որոշ դեպքերում ծառահատումների պատճառ կարող է դառնալ։ Մոտ ապագայում գազաֆիկացման հնարավորություն չկա․ հերթում են խմելու եւ ոռոգման ջրագծերի, ճանապարհների, այլ ենթակառուցվածքների կառուցումը։ Հույս ունեն՝ արեւային էներգիայի օգտագործման բազմաթիվ մեթոդների կիրառման ալիքը ժամանակի ընթացքում էապես կփոխի իրավիճակը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան ոչ մի կապ չունի «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ․ Պոդոլյակ
հաջորդը
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնում․ WSJ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն