• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայում հրադադարը պետք է դառնա Պաղեստին պետության միջազգային ճանաչման սկիզբը․ Եգիպտոսի նախագահ

aliq 17:06 | 20.08.2024
aliq 17:06 | 20.08.2024

Գազայի հատվածում հրադադարը պետք է դառնա Պաղեստին պետության միջազգային ճանաչման սկիզբը։ Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդ  ալ-Ֆաթահ ալ-Սիսին՝ Ալ-Ալամեյնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը։

«Գազայում հրադադարը պետք է նշանավորի միջազգային մակարդակով Պաղեստինի համատարած ճանաչման սկիզբը, քանի որ պաղեստինյան հիմնախնդրի լուծման գործում երկու պետությունների սկզբունքի իրականացումն է, տարածաշրջանի կայունության գլխավոր երաշխավորը»,-հայտարարել է Ալ-Սիսին։

Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ իր կարծիքով, որ այժմ «ժամանակն է վերջ դնել շարունակվող պատերազմին եւ լսել բանականության ձայնը», որը հնարավորություն կտա խուսափել «տարածաշրջանային հակամարտության մասշտաբային ընդլայնումից, որի հետեւանքները դժվար է պատկերացնել»։ 

ԱՄՆ պետքարտուղարն էլ իր հերթին Ալ-Սիսիին տեղեկացրել է Իսրայել կատարած վերջին այցի արդյունքների մասին եւ ասել, որ Վաշինգտոնը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել համաձայնության հասնելու համար։ Եգիպտոսի նախագահը եւ Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ կարծիքներ են փոխանակել «Գազայի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի շուրջ, որը տեղի է ունեցել Դոհայում», եւ «այն մասին, թե ինչպես կարող է առաջընթաց արձանագրվել Կահիրեում կայանալիք խորհրդակցությունների ընթացքում»։ 

Բլինկենն Իսրայել կատարած այցից եւ այնտեղ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո այսօր հայտարարել էր, որ Իսրայելն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի «միջանկյալ առաջարկը» եւ կոչ էր արել ՀԱՄԱՍ-ին անել նույնը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Դոհայում մեկնարկել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակելուն ուղղված բանակցությունների նոր փուլը։ 

Հանդիպումից հետո հակամարտող կողմերի միջեւ որպես միջնորդ երկրներ հանդիսացող Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցություններն անցել են «դրական մթնոլորտում»։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ հանդիպումը, մինչեւ շաբաթվա վերջ անցկացնել Կահիրեում։ 

Ինչպես նշվում է տեքստում, տեխնիկական խմբերն առաջիկա օրերին կշարունակեն մշակել համաձայնագրի հիմնական կետերի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներն, որոնց թվում կլինեն Գազայի հատվածում պահվող պատանդների եւ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների փոխանակման, ինչպես նաեւ Գազայում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցրեը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի բանակը Գազայում հայտնաբերել է վեց պատանդի մարմին
հաջորդը
ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն