• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պապը անհանգստացած է Ուկրաինայում Ռուսական ուղղափառ եկեղեցու արգելքով

aliq 10:14 | 26.08.2024
aliq 10:14 | 26.08.2024
Pope Francis

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը ուխտավորների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում կրոնական ազատության հնարավոր սպառնալիքների վերաբերյալ։ Նա քննադատել է Ուկրաինայում ընդունված օրենքը, որն արգելում է Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Պապի խոսքերը, մասնավորապես, մեջբերում են France Presse-ը եւ Vatican News-ը։

Պապը հայտարարել է, որ մտածում է Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին եւ «մտահոգություն ունի աղոթողների ազատության համար»:

«Նա, ով աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար, անհնար է չարիք գործել։ Եթե ​​ինչ-որ մեկը չարություն գործի իր ժողովրդի դեմ, նա մեղավոր կլինի դրա համար, բայց նա չի կարող չարություն գործել, քանի որ նա աղոթել է»,-ասել է Պապը եւ ավելացրել․ «Հետեւաբար նա, ով ուզում է աղոթել, թող աղոթի այն Եկեղեցում, որն իրենն է համարում։ Խնդրում եմ ուղղակի կամ անուղղակիորեն պետք չէ վերացնել ոչ մի քրիստոնեական եկեղեցի։ Եկեղեցիներն անձեռնմխելի են»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Անկախության օրվան ընդառաջ ստորագրել է Գերագույն Ռադայի կողմից օգոստոսի 20-ին ընդունված օրինագիծը, որը երկրում արգելում է Ռուսական ուղղափառ եկեղեցու եւ դրա հետ կապ ունեղող կառույցների գործունեությունը։ Այս ձեւակերպումը, ըստ ուկրաինական իշխանությունների, վերաբերում է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (ՈւՈւԵ), որը նախկինում հայտնի էր որպես Մոսկովյան պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցի։ Կառույցին տրվել է ինը ամիս ժամանակ որպեսզի ապացուցի, որ կապ չունի Մոսկվայի հետ։

ՈւՈւԵ-ն նշում է, որ եկեղեցին արդեն անկախ է Մոսկվայից, իսկ համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո։ Միեւնույն ժամանակ եկեղեցին պաշտոնապես չի հայտարարել աֆտոկեֆալի կամ ինքնավարություն մասին՝ պառակտիչի որակավորում չստանալու համար։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ վերլուծելով անհրաժեշտ փաստաթղթերը, եկել են այն եզրակացության, որ ՈւՈւԵ-ն դեռ կապված է Ռուսաստանի հետ։ Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել նրա մի շարք վարդապետների եւ քահանաների դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության կասկածանքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» թիրախներին․ ի՞նչ է հայտնի այս պահին
հաջորդը
Ֆրանսիական դատարանը 48 ժամով երկարաձգել է Տելեգրամի հիմնադիր Դուրովի կալանքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն