Ֆրանսիայում դատարանը 48 ժամով երկարացրել է Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը, ով ուրբաթ օրը ձերբակալվել էր Փարիզում՝ Բաքվից վերադառնալիս։ Այս մասին հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։
Գործակալությունը նշում է, որ կալանքը կարող է տեւել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատ նրան, կա՛մ մեղադրանք առաջադրի Դուրովին։ Առանձնակի ծանր դեպքերում (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ահաբեկչություն) կալանքը կարող է երկարացվել մինչեւ 120 կամ 144 ժամ։
Ֆրանսիայի իշխանությունները Դուրովի գործի վերաբերյալ դեռեւս որեւէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
Տելեգրամի թիմն էլ իր մեկնաբանության մեջ հայտարարել է, որ որ ընկերության գործադիր տնօրենը թաքցնելու ոչինչ չունի, որ նա հաճախ է շրջում Եվրոպայով, իսկ Տելեգրամը համապատասխանում է ԵՄ օրենքներին, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքին։
«Աբսուրդ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակի չարաշահման համար», — ընդգծվում է կիրակնօրյա մեկնաբանության մեջ։ Դրանում նաեւ նշվում է, որ Այն նաեւ նշում է, որ ողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ օգտատեր ունեցող Տելեգրամը օգտագործվում է որպես հաղորդակցության միջոց եւ տեղեկատվության կարեւոր աղբյուր։
Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում՝ Լե Բուրժե օդանավակայանում։
Ռուսական TACC գործակալությունը օգոստոսի 25-ի հայտնել է, որ Փարիզի դատախազությունը, որին փոխանցվել է Դուրովի գործը, նախատեսում է երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, հանդես գալ մամուլի հայտարարությամբ։
France-Presse-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է, որ Պավել Դուրովը մոտ ժամանակներս կկանգնի դատարանի առաջ։ Գործակալությունը նշել է, որ ձերբակալության օրդերը տրվել է Անչափահասների դեմ հանցագործությունների պայքարի ֆրանսիական դեպարտամենտի կողմից, որպես ենթադրյալ իրավախախտումների նախնական հետաքննության մաս, որն իր մեջ ներառում է խարդախությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, կիբեր սպառնալիքները, կազմակերպված հանցավորությունը եւ ահաբեկչական քարոզչությունը: Դուրովը մեղադրվում է իր հարթակի հանցավոր օգտագործումը կասեցնելու համար միջոցներ չձեռնարկելու մեջ։
TF1-ի աղբյուրներներն էլ հայտնել են, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները Դուրովին Տելեգրամի ստեղծող կասկածում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների դեմ հանցագործություններին եւ խարդախությանը նպաստելու մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Դուրովի նկատմամբ նախկինում տրված կալանքի օրդերն ուժի մեջ է մտել ձեռնարկատիրոջ՝ Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես։