• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ հետախուզությունը պնդում է, որ ԱՄՆ-ն Վրաստանում իշխանափոխություն է պատրաստում

aliq 14:49 | 26.08.2024
aliq 14:49 | 26.08.2024

Միացյալ Նահանգները պատրաստվում է «Թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ կանխելու «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում։ Այս մասին հայտարարում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը՝ որի հաղորդագրության տեքստը ներկայացնում են TACC-ն ու «РИА Новости»-ն։

Դրանում նշվում է, որ Սպիտակ տունը «չափազանց դժգոհ է Վրաստանում իրավիճակի զարգացումներից»՝ երկրում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Ամերիկացիները Վրաստանում գունավոր հեղափոխություն են պատրաստում։ «Թբիլիսյան մայդանում» նախատեսվում է քվեարկության ժամանակ հրապարակել «կեղծիքի ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին եւ պահանջել իշխանափոխություն։ Իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել  բողոքի ցույցերը։ Միեւնույն ժամանակ, ամերիկացիները նախնական  տարբերակներ են մշակում «քաղաքացիների» նկատմամբ իշխանությունների կողմից ուժի «չափից դուրս» կիրառման դեմ «անզիջում» քաղաքական եւ տնտեսական պատասխանի համար»,-ասվում է հետախուզական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մամուլի բյուրոն նշել է, որ գունավոր հեղափոխությանը նախապատրաստվելու ընթացքում «վրացական արեւմտամետ» հասարակական կազմակերպությունները հավաքագրում են մեծ թվով ակտիվիստների՝ քվեարկության գործընթացը ուշադիր հետեւելու համար:

«Նրանց հանձնարարված է բացահայտել եւ արձանագրել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործման «անխուսափելի փաստերը», նույնիսկ դրանց բացակայության դեպքում: Վաշինգտոնը լրացուցիչ միջոցներ է հատկացնում տեղական ընդդիմադիր երիտասարդական ասոցիացիաներին, որոնք պետք է դառնան հետընտրական բողոքի ցույցերի «լոկոմոտիվը»,-ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրության մեջ։ Դրանում նաեւ ավելացվում է, որ «Վաշինգտոնի կողմից վերահսկվող վրացական ընդդիմադիր ուժերը, չնայած ամերիկացիների ջանքերին, մնում են մասնատված, իսկ նրանց ստեղծած կոալիցիաները շատ փխրուն են»։

Գերատեսչությունը հաջորդիվ նշում է, որ ընդդիմության նման պառակտվածության ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կկարողանա է ձեռք բերել բնակչության համոզիչ վստահություն։

Նախկինում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտարարել էին, որ ԱՄՆ-ից ֆինանսավորում ստացող վրացական հասարակական կազմակերպությունները երկու անգամ փորձել են երկրում հեղափոխություն կազմակերպել։

Վաշինգտոնը հերքել է Թբիլիսիի մեղադրանքները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այգաբացում երկու ճանապարհ է հիմնանորոգվել
հաջորդը
ПАЗ-երի նման ալավերդցու համբերությունն էլ չի մաշվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն