• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ПАЗ-երի նման ալավերդցու համբերությունն էլ չի մաշվում

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 26.08.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 26.08.2024
Ալավերդի

Աղետի գոտի դարձած Ալավերդիում մոտ մեկ ամիս՝ հուլիս-օգոստոսին, քաղաքի ծայրամասերը իրար ու կենտրոնին կապող թիվ 5 երթուղին չէր աշխատում:

«Մեքենան փչացել է», «վարորդն արձակուրդ է գնացել», «վեց ամիս մարշրուտկա չի լինելու» եւ այլն. բնակիչների ունեցած տեղեկությունն էր, որը փորձել են պարզել՝ համայնքապետարան եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությանը դիմելով: Ասել են՝ «շուտով կլինի, համբերել եք՝ մի քիչ էլ համբերեք»:

Ալավերդիում մարդիկ տրանսպորտի հարցում միշտ ու շատ են համբերել: Համբերել են, որ խորհրդային ПАЗ-երը մի օր ժամանակակից ավտոբուս կդառնան, քաղաքի կենտրոն հասնելու կամ հետդարձի համար ոչ թե մեկ, այլ կես ժամ կսպասեն, տրանսպորտի հետ «օրը կավարտեն» ոչ թե ժամը 18:00-ին, այլ՝ գոնե երկու ժամ ուշ:

Սերինե Բարսեղյան«Արդեն հինգ տարի աշխատում եմ քաղաքի կենտրոնում: Խնդիրներ համարյա միշտ եղել են: Եթե մարշրուտկա չկա, առավոտը համարյա մի կիլոմետր քայլում եմ, որ հասնեմ Դեպոյի թաղը, էնտեղից էլ Օձունի մարշրուտկով կամ ծանոթ հանդիպի, գոնե էդպես հասնեմ գործի: Գործից հետո էլ 4-5 հոգով հավաքվում ենք, տաքսիով տուն գալիս: Լինում ա՝ էդ ժամերին տաքսի էլ չենք գտնում, ընկնում ենք էս կողմ, էն կողմ, որ մի ձեւով հասնենք տուն»,- ասում է Սանահին կայարան թաղամասի բնակիչ Սերինե Բարսեղյանը:

Լինել-չլինելու խնդրից բացի տաքսին նաեւ խիստ ծախսատար է՝ եթե անգամ միշտ չես օգտվում: Եթե ամեն օր տաքսիով գնան աշխատանքի ու վերադառնան, աշխատավարձի կեսը կգնա տրանսպորտի վրա:

Վարսահարդար Նոյեմ Աղվանյանը Սանահին կայարանում է աշխատում: Քաղաքի ծայրամասային թաղամասի ծայրամասում՝ «Կամչատկա» կոչվող հատվածում է բնակվում: Ամեն օր մեկուկես կիլոմետր ճանապարհ է անցնում՝ աշխատավայր հասնելու համար: Երթուղայինից օգտվելու դեպքում ճանապարհի կեսը կրճատվում է:

Նոյեմ Աղվանյան«Երկու տարի աշխատել եմ քաղաքի կենտրոնում: Էն ժամանակ էլ խնդիրներ կային, քանի որ աշխատում էր մինչեւ վեցը՝ ժամը մեկ գրաֆիկով: Շաբաթ-կիրակի օրերին չկար տրանսպորտ, եթե ուզենայինք ավելի աշխատենք, տուն հասնելը արդեն խնդիր էր: Հիմա էլ արդեն հաճախորդների հետ կապված խնդիրն է: Քաղաքից եկողները տրանսպորտի պատճառով շատ դեպքերում չեն գալիս»,- նշում է Նոյեմը:

«Կամչատկա»-ում ապրողները Ալավերդու կենտրոն եւ մյուս թաղամասեր գնալու համար նախ պետք է մեկ կիլոմետր քայլեն, որպեսզի մոտենան կանգառին: Եթե երթուղայինը չի աշխատում, այդ մեկ կիլոմետրին գումարվում է եւս կեսը՝ արդեն երկրորդ կանգառ հասնելու համար: Իսկ այստեղից քաղաք հասնելը հեշտ գործ չէ: Սանահին կայարանիբնակիչների հույսը Օձուն գյուղից կամ մարզկենտրոն Վանաձորից Ալավերդի եկող երթուղայիններն են, որոնց վարորդները միշտ չէ, որ բարյացկամ են նրանց տեղափոխելու հարցում:

Ջրհեղեղից տուժած Սանահին կայարանում այս օրերին երթուղայինի աշխատանքի՝ թեկուզ ժամանակավոր դադարին մարդիկ վրդովմունքով են արձագանքում: Վնասի փոխհատուցման գործընթացով պայմանավորված պատահում է՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար օրվա մեջ մի քանի անգամ համայնքապետարան գնալու կարիք են ունենում:

ԱլավերդիՍանահին կայարանի եւ Ալավերդու ոչ կենտրոնական մյուս թաղամասերի բնակիչների մեծ մասն իրենց երեխաներին դպրոց, մանկապարտեզ, նաեւ արտադպրոցական տարբեր խմբակների եւ պարապմունքների երթուղայինով են տանում: Որոշ թաղամասերում մանկապարտեզ չկա, իսկ երաժշտական, արվեստի եւ սպորտի կրթօջախները հիմնականում քաղաքի կենտրոնում են:

Ալավերդի«Անցած տարի «Ապրելու երկիր» կուսակցությունը բերեց վեց հատ տրանսպորտ: Լրիվ նոր: Քաղաքական հարցերը էնքան մեջտեղ բերեցին: Գիտե՞ք իմ մոտ ինչ տպավորություն է, որ մեր քաղաքի ղեկավարությունը մենակ քաղաքականության համար լինի ծնված: Ժողովրդի շահի մասին ոչ մեկ չի մտածում: Էնքան նիստեր տապալեցին, հետո էլ կարկուտը էկավ, տրանսպորտը տվեց, ջարդեց, հետո իշխանափոխություն եղավ ու ամեն ինչ գնաց գրողի ծոցը: Ես, իմ էրեխեն, ծնողը, բարեկամը, հարեւանը մեղավո՞ր ենք դրանում»,- նեղսրտելով ասում է Նոյեմ Աղվանյանը::

2023-ի հուլիսի 4-ին «Ապրելու» հիմնադրամի՝ Ալավերդի համայնքին անհատույց օգտագործման իրավունքով տրված չորս միկրոավտոբուսները (մյուս երկուսն ավելի ուշ են բերվել համայնք) հասան Ալավերդի: Հուլիսի 28-ին համայնքի ավագանու՝ «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների բոլոր 27 անդամները կողմ քվերակեցին տրամադրված տրանսպորտային միջոցները ընդունելու մասին որոշմանը:

Որոշման համաձայն՝ համայնքապետարանը պիտի «Ապրելու» հիմնադրամի հետ տրանսպորտի անհատույց օգտագործման վերաբերյալ պայմանագիր կնքեր: Բոլոր գործընթացներից հետո համայնքապետարանը նախատեսում էր միկրոավտոբուսները շահագործման հանձնել 2023-ի աշնանը: Այս մասին հրապարակվել էր համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Օգոստոսի 2-ին ուժգին կարկուտից տուժեցին նաեւ Ալավերդու «Կոմունալ տնտեսության» տարածքում կայանած միկրոավտոբուսները (ջարդվել էին դիմապակիները, պատուհանները, հայելիները, նույնիսկ նստատեղերն էին վնասվել): Հետեւաբար դրանց շահագործման հետ կապված գործընթացները հետաձգվեցին:

Իսկ 2023-ի աշնանը Ալավերդու համայնքապետարանում արշալույսները խաղաղ չէին. «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն գնով (համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի ձախողում, համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց եւ այլն) ձգտում էր իշխանափոխության:

Իշխանափոխությունից հետո «Կոմունալ տնտեսության» տարածքում կայանած կարկտահարված միկրոավտոբուսները այլեւս ոչ ոք չտեսավ:

«Միկրոավտոբուսները գտնվել են Ալավերդու կոմունալ տնտեսությունում, հետո տեղափոխվել են Ճոճկան գյուղ՝ համայնքին պատկանող գարաժներ: Ես, որ ստանձնել եմ համայնքի ղեկավարի պաշտոնը, երկու շաբաթ հետո հայտնաբերել ենք, որ Ճոճկանի գարաժից էլ տարել են Նոյեմբերյան, կանգնացրել: Փաստ՝ տարել են, որովհետեւ դա մերը չի եղել, դա «Ապրելու» հիմնադրամի միկրոավտոբուսներն են, եւ իրենց իրավունքն է՝ ուր տանեն-չտանեն, նվեր տան», — «Ալիք Մեդիա»-ին ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանն էլ, միկրոավտոբուսների վերաբերյալ «Ալիք Մեդիա»-ի հարցմանը պատասխանելով, պարզաբանել է:

Արկադի Թամազյան«Ապրելու» հիմնադրամը նախորդ տարվա կարկուտից հետո հանձն էր առել միկրոավտոբուսների վերանորոգումը գործարանային պահեստամասերով, եւ ես տարեվերջին իմ ֆեյսբուքյան էջում հայտարարել էի, որ մենք պատրաստ ենք տրամադրել դրանք մեր համաքաղաքացիներին: Սակայն մինչ այս պահը որեւէ գրավոր կամ բանավոր դիմում չի եղել հիմնադրամին: Ներողություն, բայց մենք լուցկու տուփի մասին չենք խոսում, այլ 6 միկրոավտոբուսի: Վերջապես գոյություն ունի ընթացակարգ»,- նշել է Թամազյանը:

Իսկ Ղումաշյանն ասում է՝ դիմել է տարբեր ժամանակահատվածներում, բայց՝  լրատվամիջոցներով:

«Նույնիսկ ասել եմ, որ պատրաստ ենք աջուձախ կողմերում գրել «Ապրելու երկիր» հիմնադրամ, այսինքն՝ շնորհակալություն ասենք: Դիմումն էլ ո՞նց ա լինում»:

Միկրոավտոբուսների վրա մինչեւ Ալավերդի հասնելն էր գրվել «Ապրելու երկիր»: Ալավերդցիների կյանքում, պարզվեց, դրանից ոչինչ չփոխվեց:

ԱլավերդիՔաղաքը հնամաշ ПАЗ-երի եւ ոչ այնքան նոր միկրոավտոբուսների հույսին է, որոնց տեխնիկական խնդիրների պատճառով էլ «հանրային տրանսպորտ» ասվածը հաճախ կաթվածահար է լինում:

2005 թվականից Ալավերդիում ուղեւորափոխադրումներ իրականացնող «ՔԱՐԱՓՏՐԱՆՍ» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանն «Ալիք Մեդիա»-ին հայտնեց, որ 5-րդ համարի երթուղայինը չի աշխատում տեխնիկական խնդիրների պատճառով: Ընկերությունը դիմել է համայնքապետարան՝ խնդրելով ժամանակավոր լուծում տալ խնդրին:

Օգոստոսի 16-ից Սանահին-կայարան-Դեբեդ թաղամաս երթուղայինը աշխատում է նախկին՝ ժամը մեկ գրաֆիկով: Երթուղին սպասարկող միկրոավտոբուսը համայնքապետարանինն է:

«Դիմել ենք կառավարություն, խնդրել ենք ընդգրկել 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերում: Այսինքն, համայնքը պատրաստ է իր կողմից վճարել եւ գնել միկրոավտոբուսներ, իհարկե՝ կառավարության աջակցությամբ: Քանի որ կոլապսային իրավիճակ է, խնդրել ենք կառավարությանը, որ էս տարվա ծրագրերում ընդգրկեն նաեւ դա: Եթե ընդգրկեն, էս դեպքում մենք հրատապ մրցույթ ենք հայտարարելու»,- ասում է Դավիթ Ղումաշյանը:

Ըստ համայնքապետի՝ հաջողելու դեպքում ամբողջ գործընթացը կտեւի մոտ մեկ տարի:

ԱլավերդիՍտացվում է՝ ալավերդցիները պիտի էլի՛ սպասեն: Կսպասեն. շա՜տ են համբերատար: ПАЗ-երի նման նրանց համբերությունն էլ չի մաշվում:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ հետախուզությունը պնդում է, որ ԱՄՆ-ն Վրաստանում իշխանափոխություն է պատրաստում
հաջորդը
Ուկրաինայի զանգվածային ռմբակոծության ժամանակ խախտվել է Լեհաստանի օդային սահմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն